Դուք ուզում եք այս օրինագծով կառուցապատման հերն անիծե՞ք․ Թունյանը՝ Մարուքյանին (տեսանյութ)
ՔաղաքականԱյսօր՝ սեպտեմբերի 9-ին, մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի առաջին նիստը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նստաշրջանի օրակարգ է ներկայացրել օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկվում է փոփոխություն կատարել Հարկային օրենսգրքում, որով մարզերում երկրորդային շուկայից գնվող բնակարանների համար կսահմանվի եկամտահարկի վերադարձ։
ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նշեց, որ այս նախագծով խտրականություն է դրվում մարզերի և Երևանի՝ երկրորդային շուկայից բնակարան ձեռքբերողների միջև, որովհետև այն ընդունելու պարագայում Երևանում ևս երկրորդային շուկայից բնակարան գնելու դեպքում եկամտահարկը պետք է վերադարձվի։
«Մենք ուզում ենք, որ նոր շենքեր կառուցվեն, դուք ուզում եք այս օրինագծով կառուցապատման հերն անիծե՞ք»,-դիմելով Մարուքյանին՝ ասաց Թունյանը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն