Ստեղ կա՞ մարդ, որ չի հասկանում, թե որն է ոչ ավանդական սեռական հարաբերությունը, որը՝ ոչ․ Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)
ՔաղաքականԱյսօր՝ սեպտեմբերի 9-ին, ԱԺ 7-րդ գումարման 3-րդ նստաշրջանի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ներկայացրեց քրեական օրենսգրքում լրացում կատարելու օրենքի նախագիծը։
«Անվիճելի է, որ այսօր ՀՀ պետականության և ընդհանրապես մեր ժողովրդի գլխին կախված է ամենավտանգավոր երևույթներից մեկը. դա ոչ ավանդական սեռական կողմնորոշման և ոչ ավանդական սեռական հարաբերությունների վտանգն է։ Այս վտանգը կանխելու նկատառումով մեր խմբակցությունը հեղինակել է նախագիծ, համաձայն որի՝ նախատեսվում է քրեական օրենսգրքում կատարել լրացում, որով քրեական պատասխանատվություն պետք է սահմանվի 16 տարին չլրացած անձանց շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզելու համար»,- ասաց պատգամավորը։
Գևորգ Պետրոսյանը նշեց, որ այս նախագիծը հավանության չի արժանացել, և պատճառն այն է, որ կան մարդիկ, որոնք չեն հասկացել, թե ինչի մասին է խոսքը։
«Ժողովուրդ, կներեք, ստեղ կա՞ մարդ, որ չի հասկանում, թե որն է ոչ ավանդական սեռական հարաբերությունը, որը՝ ոչ»,-ասաց Պետրոսյանը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն