Աժդահակ սարը մեկնած 12-հոգանոց արշավախումբը մոլորվել է. փրկարարները նրանց հասցրել են Գավառ
Հասարակություն
Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 8-ին՝ ժամը 22։20-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղից դեպի Աժդահակ սարը մեկնած արշավախումբը մոլորվել է և գտնվում է հովիվների կացարանում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արշավախմբի 12 անձանց տեղափոխել են Գավառ քաղաք:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն