Գյուղացիներին միտված այս քաղաքական մոտեցման անհասցեությունը որտե՞ղ եք տեսնում. Էնֆիաջյանը՝ Պողոսյանին (տեսանյութ)
ՔաղաքականԱԺ-ում այսօր՝ սեպտեմբերի 9-ին, քննարկվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված ՀՀ Հարկային օրենսգրքում լրացում կատարելու օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Հիմնական զեկուցողը Վահե Էնֆիաջյանն էր։
Նախագծով առաջարկվում է բնակլիմայական աղետների հետևանքով պտղատու այգիների առնվազն 50 տոկոս վնասվելու դեպքում տվյալ տարվա համար ազատել հողի հարկից։
«ՀՀ-ում գյուղական նշանակություն ունեցող հողերի 60 տոկոսը տարիներ շարունակ անգործության է մատնված, այն պարագայում, երբ ՀՀ 80 տոկոսից ավել սահմանները փակ են, և բնական մեր ռեսուրսների և հնարավոր զարգացումների հետ կապված մեր քաղաքականությունը չի փոխվում այն պարագայում, երբ ԵԱՏՄ շուկայի հետ մենք բավականին մրցունակ վիճակում ենք գտնվում, մեր ապրանքը մրցունակ է ԵԱՏՄ-ում, բայց մենք որևէ նախադրյալ չենք ստեղծում, այն դեպքում, երբ ՀՀ 36․1 տոկոսը բնակչության գյուղաբնակ է»,- ասաց Էնֆիաջյանը։
Էնֆիաջյանը, անդրադառնալով ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի այն դիտարկմանը, թե այս նախագիծն անհասցե է, ասաց․ «Գյուղացիներին միտված այս քաղաքական մոտեցման անհասցեությունը որտե՞ղ եք տեսնում»։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն