Գևորգ Պետրոսյանի ելույթը առաջացրեց պատգամավորների ծիծաղը (տեսանյութ)
ՔաղաքականԱյսօր՝ սեպտեմբերի 9-ին, ԱԺ 7-րդ գումարման 3-րդ նստաշրջանի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ներկայացրեց քրեական օրենսգրքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, համաձայն որի՝ նախատեսվում է քրեական օրենսգրքում կատարել լրացում, որով քրեական պատասխանատվություն պետք է սահմանվի 16 տարին չլրացած անձանց շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզելու համար։
Նախագծի առնչությամբ իր ելույթում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն ասաց․ «Ինչ վերաբերվում է ոչ ավանդականին և ավանդականին, ինձ թվում է, որ անձի սեռական կողմնորոշումը ավանդույթներից կախված չէ, որովհետև ավանդույթները շատ հաճախ փոփոխվում են, բայց սեռական կողմնորոշումը ոնց եղել է հազարամյակներ առաջ, այդպես էլ մնում է»։
Ի պատասխան Գրիգորյանի՝ Գևորգ Պետրոսյանն ասաց․ «Հազարամյակներ առաջ ոչ ավանդական սեռական կողմնորոշման այսպիսի ակտիվություն չի եղել»։ Պետրոսյանի այս խոսքերն առաջացրեց պատգամավորների ծիծաղը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն