Սերգեյ Մովսեսյանը հաղթել է միջազգային մրցաշարում
Սպորտ
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին անդամ Սերգեյ Մովսեսյանը Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքի միջազգային մրցաշարում հաջող է հանդես եկել:
Գրոսմայստեր Իգոր Կուրնոսովի հուշամրցաշարում Սերգեյ Մովսեսյանը 11 հնարավորից վաստակել է 9 միավոր: Նույնքան միավոր վաստակած Պավել Պոնկրատովը գրավել է 2-րդ հորիզոնականը, իսկ Վիտալի Սիվուկը, կրկին 9 միավորով եզրափակել լավագույն եռյակում: Մրցաշարում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գևորգ Հարությունյանը 8 միավորով բաժանել է 5-17-րդ հորիզոնականները:
Արագ շախմատի կանոններով կայացած մրցաշարին մասնակցում էին 15 երկրների 250 շախմատիստներ, այդ թվում՝ 37 գրոսմայստեր:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան