Արման Դարչինյանը մեկնարկեց հաղթանակով
Սպորտ
Հայաստանի ներկայացուցիչ Արման Դարչինյանը հաղթանակով մեկնարկեց Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում մեկնարկած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում։ Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը:
75 կգ քաշային կարգի մեկնարկային մենամարտում հայ բռնցքամարտիկը 5:0 հաշվով հաղթել է անգլիացի Մարկ Դիքինսոնին եւ դուրս եկել 1/16 եզրափակի
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն ԱԱ-ին մեկնել է 8 բռնցքամարտիկով: Եկատերինբուրգում հանդես կգան նաեւ 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 57 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Կորյուն Աստոյանը, 81 կգ քաշային Արտուշ Հովհաննիսյանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան