ԱՄՆ-ում վենեսուելացիներին արտաքսումից պաշտպանող կարգավիճակը մնում է կասեցված Ուկրաինայի շուրջ բանակցություններ․ Մերցը նշել է Եվրոպան ներկայացնող հինգ երկրները Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Շիրակի մարզի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Nvidia-ի առաջատար չիպերը հասե՞լ են Չինաստան․ Կալիֆոռնիան փաստաթղթեր է պահանջել Ռազմավարական նշանակության Քաջարան-Ագարակ 32կմ–անոց ճանապարհի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է (ֆոտո) Փաշինյան, ինչ հարցնում են՝ ասում ես՝ չգիտեի․ իմանայիր, նոր գայիր իշխանության․ Ղազինյան (տեսանյութ) ԱՄՆ-ում տեխնիկական խափանումներից հետո պաշտոնանկ է արվել կիբեռանվտանգության տնօրենը Լոնդոնն ու Օսլոն Ուկրաինային երկու պարեկային նավ կտրամադրեն Սև ծովի համար Իշխանությունը ձեզ հարբեցրել է, ժողովրդավարության մասին պատկերացումները՝ խեղաթյուրել. Գալստյան (տեսանյութ) Պենտագոնի հաշվարկով՝ Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ին արժեցել է 48,3 միլիարդ դոլար Պուտինը ժամանել է Դուշանբե․ օրակարգում Աֆղանստանն ու ռուսական ռազմակայանն են Աշտարակ-Ուջան ճանապարհին «Լադա»-ն բախվել է քարերին և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում 

ՔԿԾ պետ Արթուր Գոյունյանն այցելել է քրեակատարողական հիմնարկներ

Հասարակություն

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը ծառայության պետի տեղակալներ, արդարադատության գնդապետներ Վահե Պապոյանի և Վարդգես Ծաղիկյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել ՀՀ ԱՆ «Արթիկ», «Վանաձոր», «Հրազդան», «Սևան» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, աշխատանքային այցի գլխավոր նպատակն էր ծանոթանալ կալանավորված անձանց և դատապարտյալների պահման պայմաններին, նրանց առողջության պահպանման իրավունքի պատշաճ ապահովման համար քրեակատարողական հիմնարկներում առկա հնարավորություններին, սննդի որակին և պատրաստման պայմաններին, ինչպես նաև հիմնարկներում առկա մյուս խնդիրներին:

Ծառայության պետը շրջել է հիմնարկների բնակելի տարածքներում, զբոսահրապարակներում, մարզադահլիճներում, հանձնուքների ընդունման և տեսակցությունների սենյակներում, ճաշարաններում, ծանոթացել է օրվա ճաշացանկերին, հիմնարկների կրպակներում առկա ապրանքատեսակներին և գնացուցակներին: Զրուցել է նաև ազատազրկված անձանց հետ, լսել նրանց կողմից բարձրացված խնդիրները, այցելել է հացադուլ հայտարարած դատապարտյալների խցեր, հորդորել նրանց չվնասել առողջությունը և իրենց խնդիրների լուծման համար օգտվել օրենսդրությամբ սահմանված այլ գործիքակազմերից:

ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում մասնավորապես ակնառու են եղել հակահրդեհային համակարգի բացակայությունն ու մասամբ ոչ սանիտարահիգիենիկ վիճակը: Արձանագրված թերությունները վերացնելու և ծառայությունն առավել արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ տրվել են կոնկրետ հանձնարարականներ:

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կալանավորված անձանց ու դատապարտյալների բուժման գործընթացում առկա օբյեկտիվ և սուբյեկտիվ խոչընդոտներին, ազատազրկված անձանց հետ առանձնազրույցների արդյունքներով տրվել են իրավիճակի բարելավմանը միտված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարություններ:

Կարևորելով նաև դատապարտյալների զբաղվածության ապահովման հարցը՝ ծառայության պետը հանձնարարել է վերջիններիս ներգրավել հիմնարկում գործող հացի արտադրամասի աշխատանքներին:

«Հրազդան» քրեակատարողական հիմնարկում ընդհանուր վիճակի ուսումնասիրության հիման վրա ծառայության պետը վարչակազմի ուշադրությունը հրավիրել է իրավիճակի լիարժեք վերահսկման անհրաժեշտության վրա, ինչպես նաև քննարկել տարածքի առավել արդյունավետ պահպանության նպատակով ծառայողական շների ներգրավման հնարավորության հարցը:

«Սևան» քրեակատարողական հիմնարկում առանձնապես խնդրահարույց են եղել ճաշարանի կոյուղագծերն ու ջրահեռացումը, որոնց անհապաղ կարգավորման և լուծման համար ևս տրվել են համապատասխան հանձնարարականներ:

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկ այցի ընթացքում նկատվել ու վերհանվել են կենցաղային և տնտեսական որոշ խնդիրներ, հրահանգվել է կարճ ժամանակահատվածում դրանք վերացնել: Վարչակազմին հանձնարարվել է նաև աշխատանքներ տանել կարի արտադրամասում իրականացվող արտադրական ընթացքի հանդեպ ազատազրկված կանանց մոտ հետաքրքրություն առաջացնելու ուղղությամբ:

Յուրաքանչյուր շրջայցի ավարտից հետո անց են կացվել խորհրդակցություններ քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի հետ, քննարկվել են վերհանված խնդիրները, դրանց լուծմանն ուղղված միջոցառումների իրականացման մանրամասները, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների անձնակազմերին հուզող և վերջիններիս կողմից բարձրացված մի շարք հարցեր:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ում վենեսուելացիներին արտաքսումից պաշտպանող կարգավիճակը մնում է կասեցվածՈւկրաինայի շուրջ բանակցություններ․ Մերցը նշել է Եվրոպան ներկայացնող հինգ երկրներըԶենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Շիրակի մարզի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Նարվայում զգուշացնում են Ռուսաստանի հետ սահմանի փակման հետևանքներիցՄԱԿ-ը զգուշացնում է ահաբեկիչների կողմից ԱԲ-ի կիրառման վտանգիցNvidia-ի առաջատար չիպերը հասե՞լ են Չինաստան․ Կալիֆոռնիան փաստաթղթեր է պահանջելՌազմավարական նշանակության Քաջարան-Ագարակ 32կմ–անոց ճանապարհի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է (ֆոտո)Իտալիան Կիևից բացատրություն է պահանջել եվրոպատգամավորների ցուցակի համարՓաշինյան, ինչ հարցնում են՝ ասում ես՝ չգիտեի․ իմանայիր, նոր գայիր իշխանության․ Ղազինյան (տեսանյութ) ԱՄՆ-ում տեխնիկական խափանումներից հետո պաշտոնանկ է արվել կիբեռանվտանգության տնօրենըԼոնդոնն ու Օսլոն Ուկրաինային երկու պարեկային նավ կտրամադրեն Սև ծովի համար Իշխանությունը ձեզ հարբեցրել է, ժողովրդավարության մասին պատկերացումները՝ խեղաթյուրել. Գալստյան (տեսանյութ) Պորտուգալիան չի փոխանցի Ուկրաինային լրացուցիչ F-16 կործանիչներՊենտագոնի հաշվարկով՝ Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ին արժեցել է 48,3 միլիարդ դոլարՊուտինը ժամանել է Դուշանբե․ օրակարգում Աֆղանստանն ու ռուսական ռազմակայանն ենԱշտարակ-Ուջան ճանապարհին «Լադա»-ն բախվել է քարերին և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային Արևմոտքից 115 միլիարդ դոլար է անհրաժեշտ Թեհրանը հերքել է քիմիական ու կենսաբանական զենքի մասին Թրամփի պնդումըԹրամփը հույս ունի, որ Զելենսկին կցանկանա համաձայնության գալ Ուկրաինայի հարցում Երևանում տնային կալանքի տակ գտնվող ամուսինը, 5-ամյա որդու ներկայությամբ, ծեծել է կնոջը, փորձել է խեղդել. ատրճանակն ուղղել է նրա վրա Կիևում ռուսական հրթիռները վնասել են երեք կամուրջ․ կա երեք զոհՈՒՂԻՂ. Բյուջե, քաղաքական հակասություններ ու պատգամավորական կրքեր․ ԱԺ-ում թեժ աշունը շարունակվում է Սահմանն ապօրինի հատելիս բռնվել էԳառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրվարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ«Խաբար չեն, որ սաղ պալիտ են եղել». Ինչ է սպասվում արցախցի գեներալներինՓաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներումՀայաստանում ազատազրկվածների կեսից ավելին դատավճիռ չունի. թվեր և համեմատությունԻմացել են, որ «Գործարարը» պրոիշխանական է, ինքնաբացարկ են ներկայացրելԹոշակառուները դժգոհում են, որ հետվճարը չի փոխանցվում. ինչ է ասում նախարարությունը176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսինՏիգրան Ավինյանը իր հերթին է սպառնացել. «Բան կա ասելու ուղիղ ասեք, ոչ թե լայվերով հասկացրեք»Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներինՍևանի ափին անտառ են գլխատում․ ի՞նչ է արդարանում Սևան ազգային պարկըՄոսկվան և Թբիլիսին առաջին բանակցություններն են նախատեսել ՄինսկումՍքոթ Ռիտերը ՆԱՏՕ-ին մեղադրել է Ղրիմի կամրջի հարձակմանը մասնակցելու մեջԱՄՆ-ի «George Washington» ավիակիրը հեռացել է Պարսից ծոցիցՄասկը Զելենսկուն մեղադրել է ստելու մեջ՝ Starshield-ի հարցովԱրքայազն Հարին պատրաստ է վերադառնալ բանակ՝ Ռուսաստանի դեմ կռվելու անհրաժեշտության դեպքումԱՄՆ-ը Իրանի միջուկային խնդիրը ցանկանում է լուծել առանց պատերազմիԱրգելել և ոչնչացնել միջուկային զենքը․ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կոչըԽաղաղության միասնական դիրքորոշում․ ի՞նչ է Վաշինգտոնը քննարկելու Կիևի և Եվրոպայի հետՊեսկովը նշել է, որ Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինայում իր նպատակներին հասնել խաղաղ ճանապարհովԵվրամիության պայմանը Լոնդոնին․ երկարաժամկետ բանակցությունները կարող են սառեցվելՊեսկովը նշել է, որ Ուկրաինայի թեման եռակողմ գագաթնաժողովի կենտրոնական թեման չէրՄոլդովան դուրս է եկել ԱՊՀ-ի ևս մեկ համաձայնագրիցԵՄ-ն կարող է կասեցնել Բրիտանիայի հետ հարաբերությունների վերագործարկումըՌուսաստանի նախագահ Պուտին․ Մոսկվան ընդունել է առաջարկները, Կիևն ու Եվրոպան՝ դեռ ոչՂրիմի կամրջի համար պատասխանը «շատ ավելի ցավոտ» կլինի․ Ռուսաստանի նախագահ ՊուտինԱՄՆ-ն ու Վենեսուելան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
Ամենադիտված