ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում Գեյջին պատրաստ է Ծառուկյանի հետ տիտղոսային մենամարտի Վանգան անվանել է կենդանակերպի 3 նշան, որոնք աներևակայելի երջանիկ կլինեն 2027 թվականին Մի քանի բնակավայրերում խոշոր գազանջատումներ են սպասվում Փնտրեք հայկական արտադրանքը․ Մարթա Կոսը դիմել է եվրոպացիներին Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի և Վրաստանի վարչապետները Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից կոշտ քննադատությամբ դիմել է Էրդողանին Վագրը նախաձեռնությունը ստանձնում է. չինական կենդանակերպի 4 նշաններ, որոնք կկարողանան իրավիճակը իրենց օգտին շրջել սեպտեմբերի 25-ին Կեսգիշերից հետո նախատեսված է ՀՀ վարչապետի ելույթը ՄԱԿ-ի ԳԱ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ին «Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը 600 մլն դրամ՝ «Հրազդան» մարզադաշտի կառուցման համար․ Իրանը սպառնում է հարևաններին (տեսանյութ) 

Մենք բոլոր հիմքերն ունենք այս փաստաթուղթն անվավեր ճանաչելու համար․ բանախոսները՝ Ամուլսարի մասին

Հասարակություն

Ամուլսարի, որպես հանք շահագործումն արգելող իրավական հիմնավորումների մասին են խոսել աշխարհագրագետ, Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը և Էկոլոգիական իրավունքի մասնագետ Նազելի Վարդանյանը: Բանախոսների պնդմամբ` տարիներ շարունակ Ամուլսարը հանք դարձնելու գործընթացով խախտվել են բազմաթիվ ՀՀ օրենքներ, չի պաշտպանվել նաև ՀՀ քաղաքացիների շահն ու իրավունքը: Խնդրի մասին խոսվել է ոչ թե այսօր կամ երեկ, այլ 2010-2011 թվականից, երբ առաջին անգամ հանրությանը պարզ դարձավ, թե ինչ ծրագիր է նախատեսվում իրականացնել Ջերմուկ քաղաքի հարևանությամբ:

Վերջին 7-8 տարիների ընթացքում եղել են բոլոր հնարավոր պայմանները այդ ծրագիրը դադարեցնելու համար, որոնցից առաջինը Լևոն Գալստյանը համարում է հետևյալը. «Ջերմուկ քաղաքը 2009 թվականից մինչև 2016 թվականը չի համարվել ազդակիր համայնք և քաղաքի բնակիչները չեն կարողացել մասնակցել որոշումների կայացմանը: Այս ընթացքում 4 ՇՄԱԳ է ներկայացվել, հաստատվել ու ստացել է դրական եզրակացություն, բայց տեղի բնակիչները չեն կարողացել մասնակցել դրանց: 2016 թվականին տարբեր ճնշումների տակ, ի վերջո, համարվեց ազդակիր համայնք, բայց այդպես էլ Ջերմուկ քաղաքում օրենքով սահմանված կարգով ոչ մի հանրային լսում, քննարկում չանցկացվեց:

Կետ եմ մեջբերում օրենքից. օրենքում գրված է՝ ՇՄԱԳ հաշվետվություն կազմելու համար, փորձաքննության համար անպայման պետք է ներառված լինի ազդակիր համայնքի նախնական համաձայնության փաստաթուղթ: Առ այսօր մենք չենք տեսել Ջերմուկ քաղաքի նախնական համաձայնության փաստաթուղթը: Մեզ տրվել է միայն Գնդեվազ, Սալավան և Գորայք գյուղերի համաձայնության փաստաթուղթ: Իսկ, եթե գոյություն չունի Ջերմուկ քաղաքի 2016 թվականին տրված համաձայնությունը, ապա պարզ է, որ փորձաքննության ամբողջ գործընթացը հենց սկզբից իրականացվել է օրենքի խախտումով»:

Նազելի Վարդանյանը ոչ միայն արձանագրում է խախտումներ ՀՀ բազմաթիվ օրենքներում, օրինակ Սևանա լճի մասին օրենքում, Ընդերքի մասին օրենքում, այլ նաև պնդում է, որ Էլարդի ներկայացրած փաստաթուղթն անվավեր է: 

«Մենք բոլոր հիմքերն ունենք այս փաստաթուղթն անվավեր ճանաչելու համար, քանի որ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին օրենքում նշված է, որ ձեռնարկողը պարտավոր է հավաստի տվյալներ ներկայացնել։ Իսկ 2016 թվականին և մինչ այդ իրականացված բոլոր փորձաքննությունները հստակ խախտել են մեր օրենքները, շրջանցել են օրենքներում եղած բազմաթիվ արգելքներ: ՀՀ օրենքների հետ մեկտեղ խախտվել են նաև միջազգային 2 կոնվենցիաներ»,-ասաց Վարդանյանը:

«Նույնիսկ ԷԼԱՐԴԻ փաստաթղթի պարունակությունը, որի հայերեն թարգմանությունը մոտավորապես 250 էջ է, վկայում է բազմաթիվ թերացումների, սխալների ու կասկածների մասին»,- ասում է Լևոն Գալստյանը` հավելելով․- «Կարդում եմ բառեր, որոնք անընդհատ կրկնվում այդ փաստաթղթի մեջ։ Կասկածելի՝ 18 անգամ, թերի՝ 59 անգամ, սխալ՝ 60 անգամ, մտահոգ՝ 30 անգամ, անվստահելի՝ 7 անգամ, անորոշ 34 անգամ, թերություն՝ 18 անգամ, վատ՝ 11 ամգամ, անբավարար՝ 14 անգամ և չի կատարվել՝ 4 անգամ։ Այսպիսի պարունակությամբ փաստաթղթից հետո եզրակացնել, որ այս հանքավայրը այս վիճակում կարելի է շահագործել, բոլոր տեսակի տրամաբանությունից դուրս է»:

Գալստյանի հավաստմամբ՝ գործընթացը կոռուպցիայի մեծ կծիկ է, որից օգտվել են նախկին իշխանություններն ու նախկինում գործած կուսակցությունները։ «Բոլոր նախկին կուսակցությունները, որոնք այսօր մեծ-մեծ խոսում են, թե Ամուլսարը հանք չպիտի դառնա, պատասխանատու են այսօրվա վիճակի համար: Իրենց օրոք, իրենք թույլտվությամբ է սկսվել անօրինությունների, կոռուպցիայի այս մեծ գործընթացը, և իրենք են առաջին ու անմիջական պատասխանատուները»,-ասաց Գալստյանը, հավելելով, որ  ներկա կառավարությանը խնդրում է չկրկնել նախկինների քայլերը, հակառակ դեպքում կտուժի ողջ հայ ժողովուրդը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում Գեյջին պատրաստ է Ծառուկյանի հետ տիտղոսային մենամարտի Վանգան անվանել է կենդանակերպի 3 նշան, որոնք աներևակայելի երջանիկ կլինեն 2027 թվականին Մի քանի բնակավայրերում խոշոր գազանջատումներ են սպասվումՓնտրեք հայկական արտադրանքը․ Մարթա Կոսը դիմել է եվրոպացիներին Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի և Վրաստանի վարչապետները Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից կոշտ քննադատությամբ դիմել է ԷրդողանինՎագրը նախաձեռնությունը ստանձնում է. չինական կենդանակերպի 4 նշաններ, որոնք կկարողանան իրավիճակը իրենց օգտին շրջել սեպտեմբերի 25-ին Կեսգիշերից հետո նախատեսված է ՀՀ վարչապետի ելույթը ՄԱԿ-ի ԳԱ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ին «Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը 600 մլն դրամ՝ «Հրազդան» մարզադաշտի կառուցման համար․ Իրանը սպառնում է հարևաններին (տեսանյութ) Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը Նիդերլանդների ընտրանու հետ Վարչապետը հանդիպել է ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ (տեսանյութ) Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ հումանիտար հարցեր է քննարկել․ հայ գերիների մասին չի նշվում Սամոյլովան դատական ​​​​հայց է ներկայացրել ռեփեր Ջիգանի ծնողական իրավունքները սահմանափակելու համարԴատարանի որոշումից հետո Սպիտակ տունը վերականգնել է CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների մուտքը ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին (տեսանյութ) Բելլա Հադիդը ներքնազգեստով և ադամանդյա զարդերով լուսանկարներ է հրապարակելկյանքից հեռացել է Վլադիմիր Վիսոցկու կինը՝ դերասանուհի և երգչուհի Մարինա ՎլադինՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա ընդհանուր 7 մեղադրյալ Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ, Ի՞նչ է կատարվելԻրավապահները հայտնաբերել են փեսային վրաերթի ենթարկած աներորդուն «Մեռելների» փողն էլ կտրեցին․ կաշիները քերթելու են մարդկանց․ Աբովյան (Տեսանյութ) Կատյա Լելը հայտնել է Ստաս Միխայլովի և կնոջ բաժանման պատճառըՓաշինյանը և Յանշան մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ընթացքի մասինԲուհից հեռացված ուսանողը կկորցնի տարկետումը և ենթակա կլինի զորակոչի Դեմոկրատ կոնգրեսականը առանցքային ընտրապայքարում աջակցել է հանրապետական թեկնածուինՔանյե Ուեսթի՝ Սանկտ Պետերբուրգում նախատեսված համերգը կկայանա75-ամյա տղամարդու թռիչքը, Եմենի պայթյունն ու Իրանի բախումը․ ինտրիգային կադրեր աշխարհից (Տեսանյութ) Սիրանուշ Սահակյանի մեկնաբանությունը՝ Սաբինա Ալիևայի հայտարարության վերաբերյալ Մայր Աթոռի ուղերձն իշխանություններին․ դադարեցրեք Եկեղեցու հանդեպ հալածանքները Ռյուտեն հայտարարել է Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու իր պատրաստակամության մասինՀԱՐՑՈՒՄ․ Խաղաղությու՞ն ես ուզում՝ պատրաստվի'ր պատերազմի․ քաղաքացիները՝ ՔՊ-ականի հայտարարության մասին (տեսանյութ) Ֆրանսիան զինվորներ կուղարկի՞, Լեհաստանը պատրաստվում է պատերազմի․ Եվրոպան լարվում է (տեսանյութ) Սի Ծինփինը ժամանում է Սպիտակ տունՌուսաստանի երկրորդ խոշորագույն գյուղատնտեսական տարածաշրջանում արտակարգ դրություն է հայտարարվել Կենդանակերպի այս նշաններին հոկտեմբերին դրական փոփոխություններ են սպասվում Պուտինը անձամբ կորոշի G20-ի գագաթնաժողովին մասնակցելու իր ուղևորության հարցըԹրամփը Սի Ծինփինին կհյուրասիրի չինական և ամերիկյան ավանդույթները համատեղող ուտեստներովՌուսները նոր բնակավայրեր են գրավել․ ՊՆ-ի հայտարարությունը ՄԱԿ-ում սկանդալների օր․ արգենտինացի պատգամավորի կոկաինի աղմուկը, Շարաայի Instagram-ն ու հեռացումներըԿորեայի Հանրապետության ԱԳ նախարարության ղեկավարը Սիբիգային հայտնել է Կիևին օգնությունը շարունակելու ծրագրերի մասինԲագրատ սրբազանի տնային կալանքը ևս 2 ամսով երկարաձգվեցՍլովակիան Ուկրաինային ռազմական տեխնիկայի նվիրաբերումը ճանաչել է օրինականՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասինCSI-ը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կոչ է արել ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը հայրենիքՈւկրաինայի զինված ուժերը հարձակվել են Էներգոդարում գտնվող սրճարանի վրաՍաուդյան Արաբիան հայտարարել է, որ որսացել է հութիների կողմից արձակված վեց հրթիռ600 մլն դրամ՝ «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար․ ինչու՞ են վերանորոգելու մարզադաշտը
Ամենադիտված