Մահացել է նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանը
Հասարակություն
Երեկ` սեպտեմբերի 13-ին, 60 տարեկան հասակում մահացել է նախկին պատգամավոր, գործարար Խաչիկ Մանուկյանը: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց Սարգիս Ավետիսյանը, ով Խաչիկ Մանկուկյանի հայրենի գյուղի՝ Մաստարայի գյուղապետն է:
«Խաչիկ Մանուկյանը մահացել է թոքերի քաղցկեղից: Վերջին տարիներին բուժումներ էր ստանում Գերմանիայում, Վրաստանում, Թուրքիայում, Հայաստանում: Ընդամենը 1 տարի առաջ էին հայտնաբերել հիվանդությունը»,-նշեց Ավետիսյանը:
Նախկին պատգամավորի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա Երևանում՝ սեպտեմբերի 16-ին, իսկ թաղման արարողությունը՝ սեպտեմբերի 17-ին:
Հիշեցնենք, որ Մանուկյանը եղել է պատգամավոր 2003-2007 և 2007-2012 թվականներին և ընտրվել էր մեծամասնական ընտրակարգով: Մանուկյանն ընտրվել էր նաև 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր «Ծառուկյան» դաշինքից, սակայն վայր էր դրել իր մանդատը:
Նշենք, որ Մանուկյանը 1993թ-ից «Մաքսգրուպ» կոնցեռնի նախագահն էր, որի մեջ էր մտնում նաև Լուսակերտի թռչնաֆաբրիկան:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն