Սլավիկ Գալստյանը կպայքարի բրոնզե մեդալի համար
Սպորտ
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանու անդամ Սլավիկ Գալստյանը պարտվեց աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում:
Նուրսուլթան քաղաքում ընթացող աշխարհի առաջնության 63 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Գալստյանի հակառակորդը Ռուսաստանից աշխարհի գործող չեմպիոն Ստեփան Մարյանյանն էր: Հայաստանի ներկայացուցիչը զիջեց Մարյանյանին 3:2 հաշվով և այժմ կպայքարի բրոնզե մեդալի համար:
Աշխարհի այս առաջնությունը վարկանիշային է Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն