Այսօր Կոնստանտին Օրբելյանի 84-ամյակն է
Հայկական աշխարհ
Այսօր ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, դաշնակահար Կոնստանտին Օրբելյանի ծննդյան օրն է:Այսօր նա դառնում է 84 տարեկան:
Կոնստանտին օրբելյանը ծնվել է 1928 թվականին Ռուսաստանի Արմավիր քաղաքում: 1956թ-ից սկսած նա շուրջ երեք ու կես տասնամյակ ղեկավարել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբը: Էստրադային և ջազ կատարողների համար բազմաթիվ երգերի հեղինակ է: Նա գրել է նաև գործիքային ստեղծագործություններ: Օրբելյանի երգերը կատարել են Խորհրդային և Ռուսաստանյան հայտնի մի շարք երգչուհիներ:
Իրենց ստեղծագոևծական ուղին նրա երգերով են սկսել Ալլա Պուգաչովան, Լարիսա Դոլինան, Իրինա Պոնարովսկայան: Քչերին է հայտնի, որ Օրբելյանը գրել է նաև բալետ և սիմֆոնիա:
Այժմ նա բնակվում է ԱՄՆ-ում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ