Ռուսաստանում ձերբակալվել է հայազգի «օրենքով գող» Կամո Գորկովսկին
Ռուսաստան
Մոսկվայում ձերբակալվել է հայազգի «օրենքով գող», մի քանի անգամ ազատազրկման դատապարտված Կամո Սաֆարյանը՝ Կամո Գորկովսկի մականունով: Ձերբակալության ժամանակ հանցագործի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է 23.8 գրամ հաշիշ։
Տվյալ փաստով հարուցվել է քրեական գործ՝ ըստ ՌԴ-ի ՔՕ-ի 228 հոդվածի 1 մասի (Թմրամիջոցների և հոգեմետ դեղամիջոցների ապօրինի ձեռքբերում, պահպանում, տեղափոխում, պատրաստում, վերամշակում):
Վրաստանում ծնված 51-ամյա Կամո Սաֆարյանն իր քրեական «կարիերան» սկսել է Թբիլիսիում՝ 18 տարեկանում առաջին անգամ դատապարտվելով ազատազրկման գողության համար։ Նրա դատվածությունները հիմնականում գողության, անկարգությունների և թմրանյութերի օգտագործման մեղադրանքներով են եղել։
Ըստ տարածված տեղեկատվության՝ Կամո Սաֆարյանը քրեական ազդեցություն է ունեցել կազմակերպված խմբավորման վրա, որի մասնակիցները Մոսկվայի շրջանում զբաղվում են թմրանյութերի մատակարարումներով և իրացմամբ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)