Լաքոտը Ժակ Շիրակի հիշատակի մատյանում գրառման համար շնորհակալություն է հայտնել ՀՀ ղեկավարներին
Բլոգոսֆերա
ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և նախագահին Ֆրանսիայի 22-րդ նախագահ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ ցավակցությունների գրքում գրառում կատարելու համար:
Այս մասին Լաքոտը գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:
«Շնորհակալ եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նախագահ Արմեն Սարգսյանին Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ Երևանում Ֆրանսիայի դեսպանատանը բացված սգո մատյանում գրառում կատարելու համար»,- գրել է Լաքոտը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն