Ում էր ակնարկում Փաշինյանը «սելֆի չսիրող գործընկերներ» ասելով
Բլոգոսֆերա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել տարբեր երկրների գործընկերների հետ, որին կից գրել է.
«Մեր գործընկերներից ոմանք սիրում են սելֆի անել, ոմանք ոչ:
Խմել ենք նաեւ մեր սելֆի չսիրող եւ բացակա գործընկերների կենացը»,- գրել է Փաշինյանը:
Նկատենք, որ լուսանկարում չկա Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, հավանաբար Փաշինյանն իր գրառման մեջ հենց նրան էլ ակնարկում է:
Հիշեցնենք, որ նախօրեին Փաշինյանն ու Լուկաշենկոն հանդիպել էին: Այս առիթով Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Բաց զրույց ունեցանք Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ»:
Հանդիպման ժամանակ Լուկաշենկոն նշել է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ ունեցած լավ հարաբերությունների մասին. «Այնպես է ստացվել, որ Դուք իմ լավ բարեկամն եք։ Եվ Ադրբեջանի նախագահն է հին ժամանակներից իմ լավ բարեկամը։ Եվ, ի՞նչ անեմ ես։ Շատ լավ վերաբերմունք ունեմ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի նկատմամբ։ Մենք պատրաստ ենք աշխատել` հաշվի առնելով Հայաստանի շահերը», – Փաշինյանին ասել է Լուկաշենկոն՝ նկատելով, որ բավական զգայուն թեմայի է անդրադարձել, որովհետև չի ցանկանում, որ Բելառուսի և Հայաստանի իշխանությունների միջև որևէ տարաձայնություն լինի։
«Սրանք պարզապես խոսքեր չեն։ Իմացեք, որ մենք միշտ լավ ենք վերաբերվելու ձեզ` որպես հարազատների, որպես եղբայրների», – ընդգծել է նա։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն