Չեմ կարող նկարագրել զգացողություններս. Հակոբ Մկրտչյան
Սպորտ
89 կգ քաշային կարգում ծանրամարտի աշխարհի նորընծա չեմպիոն Հակոբ Մկրտչյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մեկնաբանեց իր ելույթը ԱԱ-ում և խոսեց զգացողությունների մասին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը:
«Բառերով չեմ կարող արտահայտել զգացողություններս։ Շնորհակալ եմ բոլորին, որ այսպես լավ դիմավորեցին մեզ։ Հետագայում կփոխեմ քաշային կարգս ու հանդես կգամ 96 կգ քաշային կարգում, որպեսզի կարողանամ Օլիմպիական խաղերին մասնակցել»,- գյումրեցի ծանրորդը:
Հիշեցնենք, որ Թաիլանդում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը ելույթն ավարտել էր երկամարտի 4 մեդալով (2 ոսկե, մեկ արծաթե, մեկ բրոնզե) և երկրորդ տեղը գրավել թիմային հաշվարկում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն