Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո եկեղեցուն թուլացնելու քաղաքականություն է ընթանում. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Հասարակություն
Կարծում եմ, որ ամենախիստ քննադատության է արժանի արհամարհական վերաբերմունքը եկեղեցականների հանդեպ, հատկապես՝ երկրի քաղաքական իշխանության կողմից: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ում վարչապետ Փաշինյանի կողմից եկեղեցականներին ուղղված հայտարարությանը:
«Մենք տեսնում ենք, որ Փաշինյանի՝ իշխանության գալուց անմիջապես հետո եկեղեցին նպատակաուղղված թուլացնելու քաղաքականություն է ընթանում»,- ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանն ու նշեց, որ առաջին որոշումը, որ ստորագրել է Փաշինյանը որպես ՀՀ վարչապետ՝ Վեհափառ հայրապետին պետական պահպանությունից զրկելն է:
«Մի շարք մարդիկ, ովքեր տարիներով կուտակել էին իրենց մեջ այդ հակաեկեղեցական մաղձը, սկսեցին դրսևորվել հրապարակներում, անգամ վեհարանը գրավվեց»,-ասաց նա:
Հրանտ Մելիք-Շահնազարյանը վստահ է՝ կա նպատակաուղված քաղաքականություն՝ արհամարհելու եկեղեցին, այլ կրոնական կազմակերպությունների հետ մեկ շարքում տեղավորելուն ուղղված մարտավարություն:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն