Նորածնի կոշիկներ՝ Առողջապահության նախարարին (տեսանյութեր)
ՏեսանյութերՔիչ առաջ Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը բողոքի ակցիա իրականացրեց Առողջապահության նախարարության դիմաց։ Նա նորածնի կոշիկներ փոխանցեց նախարար Արսեն Թորոսյանին՝ ի նշան օրեր առաջ Երևանի ծննդատներից մեկում նորածնի մահացության դեպքի։
«Ինձ համար ցավալի է, որ առողջապահության նախարարությունում քար լռություն է և որևէ արձագանք չկա։ Վերջին կաթիլը եղավ երեկ հրապարակված տեսանյութը, որտեղ մայրը ծննդատնից պահանջում էր վերադարձնել իր երեխային»,- ասաց նա։
Նշենք, որ երեկ էլ մահացած նորածնի ծնողները ծննդատանն էին, նրանք պնդում էին, թե իրենց երեխային վաճառել են։
Սոնա Հարությունյան


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել