Երախտապարտ ենք Հայաստանին ԵԱՏՄ-ում ինտեգրացիայի ամրապնդման ջանքերի համար. Լուկաշենկո
Քաղաքական
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ Երևանում անցկացվող ընդլայնված կազմով նիստին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մատնանշեց ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանի գործադրած ջանքերը: Բելառուսի պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով հայկական կողմին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին միջոցառման կազմակերպման և ջերմ ընդունելության համար՝ նա ասաց.
«Մենք երախտապարտ ենք Հայաստանին՝ ԵԱՏՄ-ում իր նախագահության ընթացքում ինտեգրացիայի ամրապնդման հարցերում ներդրված ջանքերի համար: 2019-ի առաջնահերթությունների վերաբերյալ իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որպես նպատակներից մեկը նշել էր երրորդ երկրների հետ առևտրային հարաբերությունների զարգացումը: Այս կոնտեքստում անհրաժեշտ է դրական գնահատել Իրանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման ժամանակավոր համաձայնագրի պատրաստ լինելը, որն ուժի մեջ է մտնում հոկտեմբերին: Մեզ համար նույնքան կարևոր է Սինգապուրի հետ համաձայնագրերի փաթեթը, որը կնքվել է այսօր: Իրանն ու Սինգապուրը մեզ համար շատ նշանակալից գործընկերներ են, իսկ տնտեսական կապերի աճի պոտենցիալն՝ ահռելի»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն