ԵԱՏՄ երկրները համաձայնության են եկել միասնական ֆինանսական շուկայի կոնցեպտի շուրջ. Տիգրան Սարգսյան
Քաղաքական
ԵԱՏՄ անդամ պետությունները համաձայնության են եկել միասնական ֆինանսական շուկայի կոնցեպտի շուրջ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Երևանում Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստից հետո հրավիրված ասուլիսում նշեց, որ հստակեցվել են առաջիկայում այդ ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները:
«Մեզ հաջողվել է համաձայնության գալ միասնական ֆինանսական շուկայի ընդհանուր կոնցեպտի շուրջ: Կարևոր է, որ այն մշակել են անդամ երկրների կենտրոնական բանկերը, որոնք լինելու են մեր ձեռք բերած համաձայնությունների իրականացնողները: Այդ կոնցեպտի հիման վրա էլ կմշակվի ճանապարհային քարտեզը»,- ասաց Տիգրան Սարգսյանը:
Նրա խոսքով, սեպտեմբերի 30-ին փոխվարչապետերի մասնակցությամբ Երևանում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը: Քննարկվել են ԵԱՏՄ տարածքում արգելքների, սահմանափակումների վերացման հարցերը, անդրադարձ է կատարվել վերհանված խնդիրների հնարավոր լուծումներին:
«Մենք պայմանավորվել ենք, որ այդ քննարկումները կատարելու ենք պարբերաբար: Խորհրդի նիստերը պետք է սկսվեն հենց գոյություն ունեցող խնդիրների քննարկումներով»,-հավելեց Տիգրան Սարգսյանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն