Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Ինչո՞ւ Ալվինա Գյուլումյանի հետ կապված միջադեպով քրգործ չի հարուցվել. Գոռ Աբրահամյանի պարզաբանումը

Իրավունք

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է հրապարակել վերջին օրերին հնչող քննադատության առնչությամբ, թե ինչու դատավոր Աննա Դանիբեկյանի հետ կապված միջադեպով քրեական գործ է հարուցվել, իսկ ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանի հետ կապված միջադեպով՝ ոչ։

«Նկատի ունենալով այս տարվա հունիսի 5-ին Սահմանադրական դատարանի մոտ ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանի և սեպտեմբերի 27-ին երեկոյան Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցած միջադեպերի համեմատության առնչությամբ ծավալվող տարատեսակ շահարկումները, հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը:

ՀՀ ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի հետ կապված միջադեպը դրանում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ, 332-րդ, 343-րդ և 225.1-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմերի առկայության տեսանկյունից քննության առարկա է դարձել 2019 թվականի հունիսի 5-ին քաղաքացու կողմից ներկայացված՝ ՀՀ Սահմանադրական դատարանի դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ իրեն հրելու և գցելու վերաբերյալ տրված հաղորդման կապակցությամբ նյութերի նախապատրաստման շրջանակներում:

Արդյունքում հետաքննության մարմնի կողմից կայացվել է նշված հոդվածներով հանցակազմի բացակայության հիմքով տվյալ քաղաքացու կողմից մարմնական վնասվածք ստանալու դեպքերի առթիվ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում:

ՀՀ Վճռաբեկ դատարանը թիվ ԱՐԴ/0038/01/13 գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի նախադեպային որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի կապակցությամբ՝ նշելով, որ արարքը հիշյալ հոդվածով «որպես իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն» կարող է որակվել միայն այդ դեպքում, երբ բռնություն գործադրելը կապված է եղել իշխանության ներկայացուցչի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ:

Օրենսդիրը նույն մոտեցումն է ցուցաբերել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու (ՀՀ քր. օր-ի 332-րդ հոդված) և դատավորի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու (ՀՀ քր. օր-ի 343-րդ հոդվածի 3-րդ մաս) հանցակազմերը սահմանելիս: Այսինքն այս հանցակազմերն առկա են միայն այն դեպքերում, երբ ցանկացած ձևով միջամտում են կոնկրետ գործի քննությանը, իսկ դատավորին էլ վիրավորում են պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ: Ընդ որում, միջամտություն չի կարող համարվել դատարանի կամ իրավապահ մարմինների գործունեության քննադատումը, նրանց կողմից կայացված որոշումներին բացասական գնահատական տալը:

Ալվինա Գյուլումյանը իր տված բացատրության մեջ նշել է, որ թեև ակցիայի մասնակիցների հետ տեղի ունեցած միջադեպի ընթացքում հնչել են վիրավորական արտահայտություններ, սակայն դրանք ուղղված չեն եղել կոնկրետ իր անձի հասցեին:

Այսինքն պարզվել է, որ ակցիայի մասնակիցներն իրենց դժգոհությունն են արտահայտել ոչ թե կոնկրետ որևէ գործի քննության հետ կապված, այլ նրանց բողոքը վերաբերել է դատական համակարգին: Ակցիայի մասնակիցներն իրենց բողոքն արտահայտել են ՀՀ Սահմանադրական դատարանի դիմաց, ինչն ուղղված չի եղել նրանց կողմից իրենց լիազորություններն իրականացնելու կապակցությամբ դատավորներին վիրավորանք հասցնելուն, ինչպես նաև կոնկրետ դատական գործի ընթացքի վրա ազդելուն: Բացի այդ՝ ակցիայի մասնակիցների կողմից իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն չի գործադրվել: Նման պայմաններում հետաքննության մարմնի կողմից իրավաչափորեն ակցիայի մասնակիցների նկատմամբ վերը նշված հոդվածներով քրեական գործ հարուցելը համարվել է մերժման ենթակա՝ արարքի մեջ հանցակազմի բացակայության հիմքով։

Մինչդեռ 27.09.2019թ. ոստիկանության Շենգավիթի բաժնում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի տված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցված քրեական գործի շրջանակներում Ն. Մութաֆյանին և Ս. Օհանջանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-իմ մասով մեղադրանքներն առաջադրվել են այն բանի համար, որ նրանք արդարադատությանը խոչընդոտելու նպատակով կատարել են դատավոր Աննա Դանիբեկյանի տեղը պարզելուն ուղղված կոնկրետ գործողություններ, օրեր շարունակ հետևել են նրան քաղաքի տարբեր հատվածներում, իսկ Կոմիտասի անվան պանթեոնի հարակից այգում, գիշերը, միայնակ տուն վերադարձող կին դատավորին հետապնդել, վերջինիս պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող, վիրավորող արտահայտություններ են արել, մասնավորապես՝ դատավորի գլխին փայտով հասցված վնասը դիտելու հայտարարությամբ ծաղրի ենթարկել, այդ ամենը ցուցադրել ուղիղ եթերով՝ ուղղակորեն կապված դատավորի վարույթում քննվող կոնկրետ «Ռոբերտ Քոչարյանի և մյուսների» վերաբերյալ քրեական գործի հետ: Ընդ որում՝ քննությամբ դեռ պետք է լիարժեք պարզվեն դատավորին հետևելու, նրա տեղը պարզելու ամբողջական և իրական նպատակները: Այդ անձանց կողմից Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը դրսևորվել է ուղղակիորեն որպես դատավոր իր լիազորությունների իրականացման առնչությամբ:

Այս առումով հիմնավորված և արդարացված չեն նշված երկու դեպքերը միմյանց հետ համեմատելու և դրա հիման վրա ընտրողական մոտեցում ցուցաբերելու վերաբերյալ արվող դատողությունները»,- գրել է նա:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված