«Իրավունք». Ինչ նոր հրահանգ են ստացել ուրացած հոգեւորականները «Հրապարակ». Ինչու է ԱՄՆ ներկայացուցիչը թաքցրել հանդիպման մանրամասները «Հրապարակ»․ 14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել Փաշինյանի կոշտ հայտարարությունից հետո «Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է․ «Ժողովուրդ» «Իրավունք». Սյունեցի պատգամավորները տեղները չեն գտնում «Հրապարակ»․ Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Գուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնում Պլանային գազանջատումներ Սյունիքի և Լոռու մարզերում 

Արցախի հայկականությունն ու անվտանգության ներկայիս բաղադրիչները պետք է պահպանվեն. Ֆրենկ Փալոուն

Քաղաքական

Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է երկօրյա աշխատանքային այցով Արցախ ժամանած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, Էներգետիկայի և առևտրի հանձնաժողովի նախագահ Ֆրենկ Փալոունին: Կոնգրեսականին Արցախում ուղեկցում են նրա օգնական Ջեյմս Ջոնսոնը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Ծովինար Վարդանյանը և ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, ողջունելով կոնգրեսականին՝ Աշոտ Ղուլյանը կարևորել է նրա պարբերական այցելություններն Արցախ, որոնք հիմք են հանդիսանում վերջինիս կողմից յուրաքանչյուր այցից հետո Կոնգրեսին նոր նախաձեռնություններ և բանաձևեր ներկայացնելու համար:

Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականին՝ Ղարաբաղյան շարժման 30-ամյակի կապակցությամբ Արցախի ժողովրդին ուղղված՝ իր և իր գործընկերների տեսաուղերձների համար՝ նշելով, որ դրանք Արցախի ժողովրդին ոգեշնչելուց զատ նաև փաստում են Միացյալ Նահանգների հավատարմությունը ազատության բացարձակ գաղափարին:

Կոնգրեսական Ֆրենկ Փալոունը ԱԺ նախագահին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային հավասարակշռության պահպանման անհրաժեշտությանն ուղղված իր և գործընկերների առաջիկա ծրագրերը: Նա նաև համոզմունք է հայտնել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը պետք է ունենա միայն խաղաղ կարգավորում՝ Արցախի հայկականության ու նրա անվտանգության ներկայիս բաղադրիչների պահպանմամբ:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է ԱՄՆ կողմից հակամարտող երկրներին հավասար օգնություն տրամադրելու հանգամանքը՝ տարածաշրջանում անվտանգային հավասարակշռություն պահպանելու նպատակով: Քննարկվել են նաև Արցախի տնտեսությանը ու էներգետիկայի ոլորտին վերաբերող հարցեր:

Հանդիպումն այնուհետև շարունակվել է ԱԺ մշտական հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավար կազմի, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ:

Ողջույնի խոսքում ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է,  որ նման հանդիպումները հնարավոր են դարձնում չեզոքացնելու Ադրբեջանի կողմից Արցախը մեկուսացնելու արհեստական փորձերը և Արցախի մասին օբյեկտիվ ու անաչառ տեղեկատվություն տարածելու Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում: Նա անդրադարձել է Ֆրենկ Փալոունի և Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի կողմից ԱՄՆ կառավարությանն ու Կոնգրեսին ուղղվող նամակներին և բանաձևերի նախագծերին, որոնք նպատակ ունեն հակազդելու տարածաշրջանում Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանն ու աջակցելու լարվածության թուլացմանը:

Կոնգրեսական Ֆրենկ Փալոունը, ողջունելով ներկաներին  նշել է, որ իր՝ Արցախում գտնվելու հիմնական նպատակը աշխարհին ցույց տալն է, որ Արցախը կայացած ու  ժողովրդավարական պետություն է, և իրենք իրենց այցերով պետք է ակտիվացնեն  համագործակցությունը Արցախի Հանրապետության և տարբեր երկրների պետական համակարգերի միջև:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՄՆ կողմից Արցախում իրականացվող հումանիտար ծրագրերին և դրանց ֆինանսավորմանը վերաբերող հարցեր: Հանդիպումներին մասնակցել է նաև ԱԳ նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը:

Առավոտյան կոնգրեսական Փալոունին և նրան ուղեկցող պատվիրակությանը Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել են Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Դավիթ Մելքումյանը և ԱԳ նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Իրավունք». Ինչ նոր հրահանգ են ստացել ուրացած հոգեւորականները«Հրապարակ». Ինչու է ԱՄՆ ներկայացուցիչը թաքցրել հանդիպման մանրամասները «Հրապարակ»․ 14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել Փաշինյանի կոշտ հայտարարությունից հետո «Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է․ «Ժողովուրդ» «Իրավունք». Սյունեցի պատգամավորները տեղները չեն գտնում«Հրապարակ»․ Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Գուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնումՊլանային գազանջատումներ Սյունիքի և Լոռու մարզերումՌոնալդուն մոտենում է 1000-րդ գոլինԲելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ»Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդելԵս երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառելԹռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցելՓոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհերՀայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունումԱնտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժություններըՔննարկվել են նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերԷներգետիկ հրադադարի հարցով շփումները շարունակվում են. Պեսկով22 կրիա հայտնաբերվել է լքված նավակումՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվելՊուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնություններըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետո
Ամենադիտված