Իմացել են, որ «Գործարարը» պրոիշխանական է, ինքնաբացարկ են ներկայացրել Թոշակառուները դժգոհում են, որ հետվճարը չի փոխանցվում. ինչ է ասում նախարարությունը 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին Տիգրան Ավինյանը իր հերթին է սպառնացել. «Բան կա ասելու ուղիղ ասեք, ոչ թե լայվերով հասկացրեք» Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին Սևանի ափին անտառ են գլխատում․ ի՞նչ է արդարանում Սևան ազգային պարկը Արքայազն Հարին պատրաստ է վերադառնալ բանակ՝ Ռուսաստանի դեմ կռվելու անհրաժեշտության դեպքում Արգելել և ոչնչացնել միջուկային զենքը․ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կոչը Խաղաղության միասնական դիրքորոշում․ ի՞նչ է Վաշինգտոնը քննարկելու Կիևի և Եվրոպայի հետ Եվրամիության պայմանը Լոնդոնին․ երկարաժամկետ բանակցությունները կարող են սառեցվել Ռուսաստանի նախագահ Պուտին․ Մոսկվան ընդունել է առաջարկները, Կիևն ու Եվրոպան՝ դեռ ոչ Ղրիմի կամրջի համար պատասխանը «շատ ավելի ցավոտ» կլինի․ Ռուսաստանի նախագահ Պուտին 

Սոսի Թաթիկյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

Քաղաքական

Սոսի Թաթիկյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը: Այս մասին նա հայտնել է Ֆեյսբուքի իր էջում` նշելով, որ Էդմոն Մարուքյանին հայտնել է կուսակցության անդամակցությունը դադարեցնելու մասին:

Գրառումն ամբողջությամբ` ստորև.

«Ձեզնից շատ քչերը գիտեն, որ ես վերջին ավելի քան 2,5 տարում ունեցել եմ Լուսավոր Հայաստան կուսակցության անդամատոմս: Տարիներ շարունակ գտնվելով աշխարհի հեռավոր թեժ կետերում` նախորդ իշխանությունների կողմից իմ առջև պետական համակարգում դռների փակվելու հետևանքով, և ինչ որ պահից զգալով, որ հայրենիքիս հետ կապը և պետական համակարգում աշխատող ընկերներիս կորցնում եմ` ավելի ու ավելի չընդունելով նախկին իշխանությունների մոտեցումները, հեռվից ՖԲ-ով գտել էի ԼՀ-ին ու վերջին տարիներին տարեկան մի քանի ամիս Հայաստանում անցկացնելու ընթացքում դարձա անդամ:

Սակայն տասներկու տարի շարունակ եղած լինելով Հայաստանի դիվանագիտական ծառայության անդամ, որից հետո ևս տասներկու տարի մեծ մասամբ գտնվելով արտերկրում և հանդիսանալով միջազգային քաղաքացիական ծառայող, ես այդպես էլ կարգին կուսակցական չդարձա և իրական ներգրավում չունեցա կուսակցության գործունեության մեջ: Ես իրավունք ունեի կուսակցության անդամ լինել, սակայն իրավունք չունեի որևէ ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվելու, լինելու կուսակցության ղեկավար մարմնի անդամ և առաջադրվելու ընտրություններում: Անկեղծ ասած, ինձ միշտ խորթ է եղել կուսակցականությունը, քանի որ ես բոլոր հարցերում առաջնորդվում եմ երկու չափանիշով` պետականության ամրապնդում և միջազգային չափանիշներին համապատասխանություն:

Երեք տարում մասնակցել եմ երեք ժողովի և երեք միջոցառման. ժողովներից մեկը` անդամակցությունիցս անմիջապես հետո, երկուսը` հեղափոխության ժամանակ, երբ ապրիլի 20-ին Ադդիս Աբեբայից ժամանեցի, քանի որ չկարողացա անտարբեր մնալ Հայաստանում ընթացող զարգացումներին: Ասեմ, որ ես ԼՀ-ի` հեղափոխությանը միանալու կողմնակից եմ եղել, որի մասին ապրիլի 16-ից սկսած Ադդիս Աբեբայից հայտնել եմ:

5,5 ամիս առաջ հայրենիք վերադառնալուց հետո չեմ հրավիրվել կուսակցության որևէ ժողովի ու միջոցառման, այլ կուսակցության հատուկենտ անդամների հետ ունեցել եմ զուտ երկկողմ շփումներ: Միակ հարցը, որում ԼՀ-ն ինձ հետ խորհրդակցել է, եղել է վեթթինգի հարցը, սակայն դա էլ նախաձեռնել է ոչ թե բուն ԼՀ-ն, այլ ԼՀ խմբակցության արդեն նախկին անդամ, այժմ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Մի կողմից, ես գնահատել եմ, որ կուսակցությունը երբևէ չի փորձել որևէ հարցում ինձ ուղղորդել և իմ հարցազրույցների, ելույթների ու գրառումների մեջ ունեցել եմ մասնագիտական ու անձնական կարծիքներ արտահայտելու ազատություն: Ես այս ամիսներին գործել եմ որպես իրապես անկախ փորձագետ: Մյուս կողմից, վերջին ամիսներին ավելի ու ավելի հասկացա, որ իմ անդամակցությունն անիմաստ է, եթե նույնիսկ իմ բուն մասնագիտական հարցերի ներկուսակցական քննարկումներում ներգրավված չեմ:

Հետևաբար, անցյալ շաբաթ օրը ԼՀ ղեկավար Էդմոն Մարուքյանին հայտնեցի կուսակցության անդամակցությունս դադարեցնելու մասին, մանավանդ որ շուտով ամենայն հավանականությամբ կանցնեմ մի աշխատանքի, որն ինձնից պահանջում է հավասարակշիռ դրական հարաբերություններ ունենալ բոլոր խորհրդարանական ուժերի հետ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իմացել են, որ «Գործարարը» պրոիշխանական է, ինքնաբացարկ են ներկայացրելԹոշակառուները դժգոհում են, որ հետվճարը չի փոխանցվում. ինչ է ասում նախարարությունը176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսինՏիգրան Ավինյանը իր հերթին է սպառնացել. «Բան կա ասելու ուղիղ ասեք, ոչ թե լայվերով հասկացրեք»Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներինՍևանի ափին անտառ են գլխատում․ ի՞նչ է արդարանում Սևան ազգային պարկըՄոսկվան և Թբիլիսին առաջին բանակցություններն են նախատեսել ՄինսկումՍքոթ Ռիտերը ՆԱՏՕ-ին մեղադրել է Ղրիմի կամրջի հարձակմանը մասնակցելու մեջԱՄՆ-ի «George Washington» ավիակիրը հեռացել է Պարսից ծոցիցՄասկը Զելենսկուն մեղադրել է ստելու մեջ՝ Starshield-ի հարցովԱրքայազն Հարին պատրաստ է վերադառնալ բանակ՝ Ռուսաստանի դեմ կռվելու անհրաժեշտության դեպքումԱՄՆ-ը Իրանի միջուկային խնդիրը ցանկանում է լուծել առանց պատերազմիԱրգելել և ոչնչացնել միջուկային զենքը․ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կոչըԽաղաղության միասնական դիրքորոշում․ ի՞նչ է Վաշինգտոնը քննարկելու Կիևի և Եվրոպայի հետՊեսկովը նշել է, որ Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինայում իր նպատակներին հասնել խաղաղ ճանապարհովԵվրամիության պայմանը Լոնդոնին․ երկարաժամկետ բանակցությունները կարող են սառեցվելՊեսկովը նշել է, որ Ուկրաինայի թեման եռակողմ գագաթնաժողովի կենտրոնական թեման չէրՄոլդովան դուրս է եկել ԱՊՀ-ի ևս մեկ համաձայնագրիցԵՄ-ն կարող է կասեցնել Բրիտանիայի հետ հարաբերությունների վերագործարկումըՌուսաստանի նախագահ Պուտին․ Մոսկվան ընդունել է առաջարկները, Կիևն ու Եվրոպան՝ դեռ ոչՂրիմի կամրջի համար պատասխանը «շատ ավելի ցավոտ» կլինի․ Ռուսաստանի նախագահ ՊուտինԱՄՆ-ն ու Վենեսուելան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրելԱմերիկյան գազ՝ Ուկրաինային․ նոր պայմանագիր է ստորագրվելԱՄՆ-ի արաբ դաշնակիցները վախենում են Իրանի հետ նոր պատերազմիցՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը չի համարում Ռուսաստանի հետ պատերազմն անխուսափելիՀարվածներ գործարաններին․ ուկրաինական ռապսի արտահանման գներն աճում ենՀոսանքազրկումներ՝ հինգ մարզում․ Ուկրաինան ավելացնում է ներմուծումըՌուսաստանի և Ուկրաինայի միջև կալանավորների փոխանակումը տեղի կունենա օմբուդսմենների մասնակցությամբՌուսաստանի բյուջեում՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդԲանգլադեշում հրկիզել են Նոբելյան մրցանակակրի տոհմական տունըՌուսաստանի նավթավերամշակումը նվազել է 45%-ով․ ReutersՊուտինը բացատրել է, թե ինչպիսին պետք է լինեն իրական քաղաքական գործիչներըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներումԳնացքի վթարից հետո դիզելը լցվել է գետը․ ահազանգ ԿանադայումՀողաշերտը փլվել է շինհրապարակում․ Ստամբուլում աշխատող է զոհվելԿամուրջը փլուզվել է բեռնատարների տակ․ Հնդկաստանում փրկել են վարորդներինԶախարովան քննադատել է լրագրողների անվտանգության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը«Ակվան»-ը մոտենում է․ Հնդկաստանում տարհանել են ավելի քան 100 հազար մարդուՊՆ-ն հերքում է բանակում մահվան 44 դեպքի մասին պնդումը՝ այն որակելով մանիպուլյատիվ Պենտագոնի փոխնախարարը հեռացել է՝ չլսելով Ուկրաինայի նախարարի զեկույցըՄահաբեր պայթյուն Ինդոնեզիայում․ գործարանը կանգնեցված էրԼևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ Ռիխարդ ՌապորտինՍի Ծինփինը կոչ է արել հակամարտությունները լուծել բանակցություններովՆավաբեկություն Սենեգալում․ տասնյակ մարդիկ անհետ կորել են«Եղկելին դու ես, ոտքից գլուխ». Լևոն Քոչարյանը` Նիկոլ ՓաշինյանինՄասկը պնդում է՝ ԱՄՆ-ն աջակցել է 2014-ի ուկրաինական իշխանափոխությանըԹրամփը խոստովանել է՝ ԱՄՆ-ն եկամուտ է ստանում Եվրոպային զենք վաճառելովՊուտինը, Թրամփն ու Սի Ծինփինը խաղաղության հռչակագիր են ընդունելԹրամփը չի բացառել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի միջուկային ստուգումներըԹրամփը խոստանում է շուտ ավարտել Իրանի հետ պատերազմը, բայց չի բացահայտում՝ ինչպես
Ամենադիտված