Ղազախստանի նախագահը Տիգրան Սարգսյանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով
Քաղաքական
Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով:
Այս մասին տեղեկացավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի «Ֆեյսբուք»-ի էջից:
Բարեկամության շքանշանը Ղազախստանի Հանրապետության պետական պարգև է: Այդ շքանշանով պարգևատրվում են հասարակության մեջ փոխադարձ համաձայնության պահպանման, խաղաղության, ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության ամրապնդման գործում ներդրում ունեցած քաղաքացիները:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն