Եկամուտների հաշվառման բաժնի պետի տեղակալը ահազանգել է ոստիկանություն՝ իր ավտոմեքենայից գողացել են 1 դոլար
Հասարակություն
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ սեպտեմբերի 30-ին, ոստիկանոթյան Մալաթիայի բաժին է դիմել Երևան քաղաքի Շերամի փողոցի բնակիչ, 31-ամյա Միշա Ավդալյանը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 08:50-ից մինչև 11:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք, ապակին կոտրելու միջոցով, Սեբաստիա փողոցի 32/1 հասցեի մոտ կայանված, իրեն պատկանող Nissan մակնիշի ավտոմեքենայից գողացել են պայուսակը:
Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ:
Մ. Ավդալյանը ոստիկաններին հայտնել է, որ իր ավտոմեքենայից գողացված պայուսակում է եղել մի ամբողջ 1 դոլար:
Կայքի տեղեկություններով, Մ. Ավդալյանը հայտնել է նաև, որ ինքը աշխատում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի եկամուտների հաշվառման բաժնի պետի տեղակալ:
Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն