«Ժամանակ». Միլիոնատեր դարձած է հեռացել
Հայկական Մամուլ
«Ժամանակ» թերթը գրում է.
«ՊԵԿ կադրերի վարչության պետ Ասատուր Վարդանյանն օրերս ազատվել է աշխատանքից՝ հավանաբար, թոշակային տարիքի պատճառով: Ուշագրավն այն է, որ Վարդանյանը ՊԵԿ-ից հեռացել է ոչ դատարկաձեռն: Ավելին՝ ամբողջ համակարգը վրդովված խոսում է Վարդանյանի ստացած վերջնահաշվարկից ու պրեմիաներից: Մեզ հասած տեղեկություններով՝ նա վիթխարի վերջնահաշվարկ է ստացել, դրանից բացի եւս 3-4 մլն դրամ, թերեւս որպես պարգեւատրում: Համակարգում զայրացած են, թե ինչու պետք է կադրերի վարչության պետը ազատվի եւ մոտ 10 հազար դոլարի չափ փող ստանա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում