Էյֆելյան աշտարակը վարդագույնով Է պատվել ի նշան աջակցության կրծքի քաղցկեղի դեմ պայքարի ակցիայի
Աշխարհ
Փարիզի գլխավոր տեսարժան վայրը՝ Էյֆելյան աշտարակը, վարդագույնով Է պատվել ի նշան աջակցության կրծքի քաղցկեղի դեմ պայքարի Octobre Rose (Վարդագույն հոկտեմբեր) ակցիայի:
Տրոկադերոյի հրապարակում եւ Մարսյան դաշտում աշտարակի ստորոտի մոտ հավաքվել Էին Ֆրանսիայի մայրաքաղաքի հարյուրավոր բնակիչներ ու հյուրեր: Լուսային շոուի պաշտոնական մեկնարկը տվել Է Փարիզի քաղաքագլուխ Անն Իդալգոն, որը հիշեցրել Է, որ աշտարակը կրձքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի շարժմանն «աջակցում Է» 2014 թվականից:
Լուսային շոուն շարունակել Է անվճար համերգը, որին մասնակցել են Les Rita Mitsouko ֆրանսիական խումբը եւ բրիտանացի փոփ-ռոք ճանաչված կատարող Դայդոն, որը ներկայում հյուրախաղերով հանդես Է գալիս Փարիզում: Կազմակերպիչների խոսքով՝ նմանօրինակ ակցիաները կարեւոր են ոչ միայն հիվանդության դեմ պայքարում ջանքերի կարեւորության վերաբերյալ հասարակայնությանն իրազեկելու, այլեւ համապատասխան հետազոտությունների անցկացման վրա ներդրողների ուշադրությունը գրավելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն