Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան Պարեկային ծառայության աշխատանքի արդյունքները․ բացահայտվել է 2288 հանցագործություն «տեսանյութ» Հայաստանին լիմոնի պես քամելու են. քիչ ժամանակ ունենք. Նահապետյան (տեսանյութ) Իշխանությունները շարունակում են ժողովրդին «ծիրանի կուտ» տալ․Մեսրոպ Առաքելյան Ռուբեն Ռուբինյանը որոշում է ստորագրել. հաստատվել է ԱԺ շենքում գործող անվտանգության կանոնները Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշան՝ Հայաստանի բարեկամ Ֆրանսուա Ռոշեբլուանին Գողություն Կենտրոնական գերեզմանատանը․ գողացել են 350 հազար դրամ արժողությամբ խնկաման՝ մոմակալներով Դանակահարությունների ու հայհոյողներիմիջավայրում չի կարելի լավ կրթության մասին խոսել․ Խաչատրյան (տեսանյութ) Զախարովան Ուկրաինայի կողմից իրանական նավի վրա հարձակումը «ագրեսիայի ակտ» է անվանել ԶՈՒ ԳՇ պետն այցելել է զորամիավորում և հանդիպել զինծառայողներին՝ քննարկելով կարգապահության և ծառայության հարցերը (տեսանյութ) Թրամփն ավարտել է Զելենսկու և Նեթանյահուի հետ հանդիպումները Սպիտակ տանը Կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրերին․Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ) 

Նաիրա Զոհրաբյանը կոչ է արել ԵԽԽՎ-ին հարգել իր իսկ ընդունած բանաձևը և այցելել Արցախ

Քաղաքական

Ստրասբուրգում Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսել է Հայաստանում եւ Արցախում մարդու իրավունքների պաշտպանների ինստիտուտի մասին՝ ներկայացնելով վերջիններիս գործունեությունը։

Փոխանցմամբ՝ Զոհրաբյանը անդրադարձել է նաեւ ԵԽԽՎ 2240 բանաձեւին, որը հնարավորություն է տալիս Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիտորինգային մարմիններին անսահմանափակ մուտք գործել դեպի անդամ պետություններ, ներառյալ «գորշ գոտիներ»։

«Այս բանաձեւը վերջապես պետք է կյանքի կոչվի, որպեսզի մենք ի թիվս սառեցված հակամարտությունների, չունենանք նաեւ սառեցված բանաձեւեր, ինչի պակաս մեր կառույցում, ցավոք, չկա»,- հայտարարել է հայ պատգամավորը։

Իր ելույթում Զոհրաբյանն ասել է.

«Այսօր ես խոսելու եմ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի մասին՝ որպես անկախ սահմանադրական մարմնի, որը պատասխանատու է Հայաստանում մարդու իրավունքների լիարժեք իրականացման համար։ Նշեմ, որ վերջին օրենսդրական փոփոխություններից հետո մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանի մանդատն ավելի է ուժեղացվել և ընդլայնվել, ինչը հնարավորություն է տալիս մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում շատ ավելի լայն շրջանակ ընդգրկել, եւ այսօր օմբուդսմանի ինստիտուտը մեր երկրի ամենակայացած կառույցներից է։ Եւ որպես արդյունք, մանրակրկիտ ուսումնասիրելով անցած տարիների գործունեությունն ու համապատասխանությունը փարիզյան սկզբունքներին, Հայաստանի օմբուդսմանին շնորհվել է ՄԱԿ-ում «Ա» կարգավիճակ։ Եւ քանի որ այսօր մենք քննարկում ենք օմբուդսմանների ինստիտուտին վերաբերող հարցեր, նշեմ, որ մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանն ունի որոշակի ինստիտուցիոնալ և ֆինանսական երաշխիքներ` նախատեսված ՀՀ Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների պաշտպանի մասին սահմանադրական օրենքով, որոնք ապահովում են մարդու իրավունքների պաշտպանի անկախությունն ու իր գործառույթների լիարժեք կատարումը: Մարդու իրավունքների պաշտպանության և երաշխավորման սահմանադրական իր առաքելությունն իրականացնելով` վերջինս նպաստում է երկրում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի արդյունավետ գործարկմանը:

Մարդու իրավունքների պաշտպանը սերտորեն համագործակցում և ակտիվ կապեր է հաստատում ոչ միայն պետական և ազգային, այլև միջազգային կազմակերպությունների հետ, այդ թվում՝ մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ` վերջինիս տրամադրելով անկողմնակալ և օբյեկտիվ տեղեկություններ` Հայաստանի դեմ գործընթացներում հանդես գալով որպես երրորդ կողմ:

Ի դեպ, տեղեկացնեմ, որ մարդու իրավունքները պաշտպանելու և խտրականության խնդիրներն առավել արդյունավետ լուծելու նպատակով մադու իրավունքների պաշտպանի ինստիտուտն իրազեկման միջոցառումներ է անցկացնում Հայաստանի ոչ միայն քաղաքային, այլև գյուղական տարածքներում՝ կազմակերպելով առանձին հանդիպումներ քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների ակտիվիստների և տեղական իշխանությունների հետ:

 

Այս նպատակով մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը հատուկ ծրագիր է նախաձեռնել, որի նպատակն է կանանց տնտեսական հզորացման վերաբերյալ իրազեկումը, կանանց ասոցիացիաների ամրապնդումը, ինչպես նաև կանանց ռեսուրս-կենտրոնների ստեղծմանն աջակցությունը՝ հատկապես գյուղական և հեռավոր տարածքներում: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված աջակցության վերաբերյալ ուղեցույց է հրատարակվել հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով: Իրազեկման արշավի ընթացքում կիրառվել են նորագույն տեխնոլոգիաներ՝ ապահովելով մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հասանելիությունը բոլորին, այդ թվում ՝ հաշմանդամություն ունեցող անձանց:

Բացի այդ, անչափ կարեւոր է Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտների միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը:

Հարգելի գործընկերներ,

Նախօրեին մեր Վեհաժողովում տեղի ունեցավ անչափ կարեւոր մի իրադարձություն. «Եվրոպայում Մոխրագույն գոտիներ՝ մոռացված մարդկանց դեպքերը» քննակմանը ներկա էր նաեւ Արցախի օմբուդսման Արտակ Բեգլարյանը։ Մարդու իրավունքների ինստիտուտը Արցախի կայացած ինստիտուտներից է, եւ արդեն տաս տարուց ավելի է Արցախի օմբուդսմանի հաստատությունը եվրոպական օմբուդսմանների ինստիտուտի լիարժեք անդամ է։ Քանիցս այս ամբիոնից հնչել է, որ Եվրոպայում չպիտի լինեն «գորշ գոտիներ» եւ որ մարդու իրավունքը չի կարող եւ չպիտի պայմանավորվի տվյալ տարածքի քաղաքական, իրավական կարգավիճակով։ Մեկ տարի առաջ մեր Վեհաժողովը ընդունեց 2240 բանաձեւը, որը հնարավորություն է տալիս Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիտորինգային մարմիններին անսահմանափակ մուտք գործել դեպի անդամ պետություններ, ներառյալ «գորշ գոտիները»։ Այս բանաձեւը վերջապես պետք է կյանքի կոչվի։ Հիշեցնեմ, որ բանաձեւով Վեհաժողովը վերահաստատեց ԵԽ անդամ պետությունների նկատմամբ ստանձնած իրավական պարտավորությունները՝ լիարժեքորեն համագործակցելու և բարեխղճորեն գործելու մարդու իրավունքների միջազգային մոնիտորինգի մեխանիզմների հետ, ներառյալ՝ հակամարտության գոտիներ մուտքի առումով: Եւ ինչպես բազմիցս նշել էր ԵԽ այլեւս նախկին գլխավոր քարտուղար Յագլանդը՝ «Մարդու իրավունքների հանձնակատարը ցանկացած պահի պետք է ունենա լիարժեք, անվճար և անսահմանափակ մուտք բոլոր չկարգավորված հակամարտությունների գոտիներ»: Մինչ այժմ, ցավոք, ոչ մի առաջընթաց Արցախի հարցում չի գրանցվել:

Հույս ունեմ, որ այս դեպքում մենք ի թիվս սառեցված հակամարտությունների, չենք ունենա նաեւ սառեցված բանաձեւ, ինչի օրինակները, ցավոք, մեր Վեհաժողովում քիչ չեն եղել»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սուրճի կանոնավոր օգտագործումը․ ինչ օգտակար ազդեցություն կարող է ունենալ օրգանիզմի վրաԻնչու է վարունգը կարևոր ամենօրյա սննդակարգում․ առողջությանը նպաստող 7 օգտակար հատկությունԿանադայում ընդլայնվում են երիտասարդների հոգեկան առողջության աջակցության ծառայություններըԵՏՀ-ում քննարկվել են տնտեսական ինտեգրման և թվայնացման ոլորտների հարցերըԵվրամիությունը պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել ռազմական տեխնոլոգիաների արտահանման ոլորտումՄակրոնը շնորհակալություն է հայտնել Թուրքիային ՄԱԿ-ը հույս ունի, որ Իրանը և ԱՄՆ կվերսկսեն բանակցություններըԱրգենտինայի նախագահը Բրազիլիայում մասնակցել է քաղաքական համաժողովիՖրանսիայի նախագահը քննարկել է եվրոպական անվտանգության հարցերըՀայաստանում վարձակալության շուկան ակտիվացել է․ ռուսաստանցիների նոր հոսք է նկատվումԱվելի քան 400 միլիոն աֆրիկացի զրկված է խմելու ջրի տարրական հասանելիությունից. ՄԱԿԱռանց տիտղոսների, բայց միլիարդներով. Ռեալը համաշխարհային ռեկորդ է սահմանելՀամաշխարհային տնտեսությունը շարունակում է բախվել գնաճային ճնշումներիԱՄՆ-ն և Հորդանանը հայտարարեցին նոր առևտրային համաձայնագրի մասինԼիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4333-իՈւժգին երկրաշարժ Ճապոնիայում․ կան տուժածներԳարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան Զինծառայող Ա. Հ.-ի դաժան ծեծի կամ առհասարակ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են. ՊՆԻրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համարՊարեկային ծառայության աշխատանքի արդյունքները․ բացահայտվել է 2288 հանցագործություն «տեսանյութ»Դաժան ծեծի է ենթարկվել 19 ամյա ժամկետային զինծառայողՀայաստանին լիմոնի պես քամելու են. քիչ ժամանակ ունենք. Նահապետյան (տեսանյութ)Մարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էԻշխանությունները շարունակում են ժողովրդին «ծիրանի կուտ» տալ․Մեսրոպ ԱռաքելյանՌուբեն Ռուբինյանը որոշում է ստորագրել. հաստատվել է ԱԺ շենքում գործող անվտանգության կանոնները Հարկային կարգապահության բարելավումն ու առաջիկա անելիքները՝ ՊԵԿ խորհրդի նիստի օրակարգումՖրանսիայի Պատվո լեգեոնի շքանշան՝ Հայաստանի բարեկամ Ֆրանսուա ՌոշեբլուանինՄովսես Հարությունյանն ազատվել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնիցԳողություն Կենտրոնական գերեզմանատանը․ գողացել են 350 հազար դրամ արժողությամբ խնկաման՝ մոմակալներովԴանակահարությունների ու հայհոյողներիմիջավայրում չի կարելի լավ կրթության մասին խոսել․ Խաչատրյան (տեսանյութ) Մոլդովան արտակարգ դրություն է հայտարարել ջրի պակասի պատճառովԶախարովան Ուկրաինայի կողմից իրանական նավի վրա հարձակումը «ագրեսիայի ակտ» է անվանել ԶՈՒ ԳՇ պետն այցելել է զորամիավորում և հանդիպել զինծառայողներին՝ քննարկելով կարգապահության և ծառայության հարցերը (տեսանյութ) Թրամփն ավարտել է Զելենսկու և Նեթանյահուի հետ հանդիպումները Սպիտակ տանը Հանրաքվեն կարող է որոշիչ լինել Հայաստանի արտաքին քաղաքական ընտրության հարցում․ Բենիամին Մաթևոսյան Ուգանդան հայտարարել է Էբոլայի համաճարակի ավարտի մասինԿոյուղաջրերը խառնվել են խմելու ջրերին․Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)Ինֆանտինոն պատրաստում է ՖԻՖԱ-ի պատմության մեջ ամենախոշոր գործարքը Վթար Երևանում․ օտարերկրացի տղամարդը մոպեդով բախվել է երկու ավտոմեքենայի․ վիրավոր կաՄարդ «կիսահղի» չի լինում. ողբա’մ ձեզ (տեսանյութ)Vogue․ 1950-ականների ոճի երկմաս լողազգեստները վերադարձել են նորաձևությունԴատարանը կինոթատրոնի պես բան է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի․ Մխիթար Հայրապետյան (տեսանյութ)Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների բողոքի քննության շրջանակում ելույթներն ավարտվել ենՔաղաքագետը մեկնաբանել է Ուկրաինայի հնարավոր ներգրավվածության մասին պնդումները Իրաքի ներքին գործընթացներումՔննարկվել է ՀԷՑ-ի բաժնետոմսերը հանրային գերակա շահ ճանաչելու նախագիծը․ Դավիթ Խուդաթյան (տեսանյութ) Ռոնալդուն նոր կարիերա է սկսում՝ այս անգամ որպես դերասան Քիմիկոսը զգուշացրել է՝ ինչու չի կարելի սննդի մնացորդները լցնել զուգարանակոնքի մեջՆեթանյահուն ժամանել է Սպիտակ տուն՝ Թրամփի հետ հանդիպման համար
Ամենադիտված