Մարզպետ Տրդատ Սարգսյանը այս պահին չի հարցաքննվել. Նաիրա Հարությունյան
Իրավունք
Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը փոխգնդապետին դաժան ծեծի ենթարկելու դեպքի շրջանակներում այս պահին չի հարցաքննվել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ ՆաիրաՀարությունյանը։
«Հարցաքննությունը, երբ նախաքննական մարմինը գտնի նպատակահարմար, անհրաժեշտություն կգտնի, այդ ժամանակ էլ կհարցաքննվի»,–նշեց նա։
Հարցին՝ այսօր չպիտի՞ հարցաքննվեր Տրդատ Սարգսյանը, ՆաիրաՀարությունյանը պատասխանեց. «Այս պահին նախաքննական մարմինը ունի պլանավորած քննչական գործողություններ, որ պիտի իրականացնի, տեղի կունենա այսօր թե վաղը, հստակ չեմ կարող ասել»։
ՔԿ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Վայոց Ձորում փոխգնդապետին դաժան ծեծի ենթարկելու միջադեպին մարզպետ Տրդատ Սարգսյանի մասնակցությունը ստուգելու նպատակով Քննչական կոմիտեն առգրավել է դեպքի հարակից տարածքում առկա տեսախցիկները։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան