Գործադիրն առաջարկում է լուծել արտաբյուջետային հաշիվներով գործառնությունների կարգավորումների խնդիրը
Քաղաքական
ՀՀ կառավարությունն օրենսդիր մարմին է ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկում է օրենսդրորեն լուծել ՀՀ-ում անկախության օրվանից ձևավորված արտաբյուջետային հաշիվներով գործառնությունների հետ կապված օրենսդրական կարգավորումների խնդիրը:
Նախագիծը հոկտեմբերի 2-ին ԱԺ պատգամավորներին ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
«Այդ կարգավորումները ձևավորվել են տարբեր գործոններով և հանգամանքներով պայմանավորված: Մի մասը ձևավորվել է Խորհրդային Միության վերջին ժամանակահատվածի ժառանգած իներցիայով, մյուս մասը՝ ժամանակի ընթացքում այլ գործոններով պայմանավորված: Այժմ առաջարկվում է այս հարցը մեկընդմիշտ լուծել և այսուհետև միասնական մոտեցմամբ ունենալ բյուջետային բոլոր ծրագրերի իրականացումը՝ ի տարբերություն նախկին վիճակի»,- ասաց Ջանջուղազյանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն