ԼՀԿ-ն լքելու վերաբերյալ գրված և ջնջած ստատուսի հետքերով
Քաղաքական
Երեկ Հանրային կառավարման մասնագետ Սոսի Թաթիկյանն իր ֆեյսբուքյան էջում կատարած գրառմամբ տեղեկացրեց, որ լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցություն: Սակայն, այսօր նկատեցինք, որ նա հեռացրել է գրառումը, ինչը տպավորություն ստեղծեց, որ գուցե Թաթիկյանը մտափոխվել է։ ԼՈՒՐԵՐ․com—ի հետ զրույցում ԱԺ «Լուսավոր Հայաստան
Հարցին՝ գրառումից տպավորություն էր, թե կուսակցությունից նեղվածություն ունի, Մարուքյանն ասաց, որ նման թեմայով խոսակցություն իրենց միջև չի եղել։
ԼՀԿ մամուլի խոսնակ Արեն Պետունցն էլ վստահեցրեց, որ կուսակցության ներսում նրա հետ տարաձայնություններ չեն եղել․ «Կուսակցական ժողովներն ու նիստերը լինում են ֆիքսված, հատուկ հրավերք չի լինում։ Նրա գրառման ընդհանուր միտքն այն էր, որ անցնում է այլ աշխատանքի, և նոր աշխատանքի բնույթը ենթադրելու է խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ դրական հարաբերություններ ունենալ»,- նշեց Պետունցը։
Սոսի Թաթիկյանը մեզ հետ զրույցում փոխանցեց, որ անցնում է այլ աշխատանքի և որևէ հարցազրույց տալու իրավունք չի ունենալու այլևս․ «Իմ բոլոր հանրային հարցազրույցները կավարտվեն։ Ես արդեն այդ փոստը ջնջել եմ, քանի որ ես այդքան կարևոր մարդ չեմ և մեդիայի իմ հանդեպ այդպիսի հետաքրքրությունը չեմ հասկանում և դա կարող է ինձ համար լուրջ խնդիրներ հարուցել»,- ասաց նա՝ չցանկանալով մանրամասնել տեղի ունեցածը։
Հիշեցնենք, որ նախորդ ամսվա սկզբին՝ սեպտեմբերի 6-ին, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից դուրս գալու որոշման մասին՝ հայտնելով, որ որոշ պատճառներ ու գործոններ այլևս անհամատեղելի են դարձնում իր աշխատանքը խմբակցության հետ։ Սակայն նաչհրաժարվեց պատգամավորական մանդատից և իր քաղաքական գործունեությունը շարունակում է որպես անկախ պատգամավոր։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն