Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Լուսաղբյուրի պաշտոնատար անձանց կողմից հափշտակության վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան

Իրավունք

Ավարտվել է մատչելի գներով պարարտանյութերի, սերմերի հատկացման պետական աջակցության ծրագրերի իրականացման գործընթացում Լոռու մարզի Լուսաղբյուր համայնքի իրավասու պաշտոնատար անձանց կողմից առաձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազությունում հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի  Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությունը:  Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։

«Ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ հողօգտագործողներին աջակցելու պետական նշված ծրագրերի շրջանակներում 2012-2014թթ. ընթացքում Լուսաղբյուր համայնքին հատկացվել է ընդհանուր 9.8մլն դրամ արժողությամբ 61.350 կիլոգրամ աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու, իսկ 2015թ. ընթացքում՝ 10.8մլն դրամ արժողությամբ 90.100 կգ ազոտական պարարտանյութ: Սակայն համայնքի ղեկավար՝ ներկայումս հանգուցյալ Մ. Խ.-ն ստացած պարարտանյութի և ցորենի սերմացուի մի մասը բնակիչներին չէր հատկացրել, իսկ հատկացվածի դիմաց բնակիչների վճարած գումարների մի մասը չէր փոխանցել համապատասխան կազմակերպությունների առանձնացված հաշվեհամարին: Փոխարենը, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացման եղանակով հափշտակվել էր առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 16.3մլն ՀՀ դրամ արժողությամբ պարարտանյութը և աշնանացան ցորենի սերացուն, ինչպես նաև դրանց մի մասի դիմաց վճարված գումարը:

Մ. Խ.-ի մահվամբ պայմանավորված՝ հնարավոր չէր եղել քրեական հետապնդում հարուցել: Սակայն, դատախազական արդյունավետ հսկողության ներքո ձեռնարկված մեծածավալ քննչական ու այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել էր, որ համայնքապետի մահվանից հետո, Լուսաղբյուր համայնքի ղեկավար ընտրված Ա. Հ.-ն, տեղեկացված լինելով դեռևս 2015թ. ընթացքում պարարտանյութեր գնած կամ ստացած շահառուների ցուցակներում ձևական անձանց վերաբերյալ տեղեկություններ ներառված լինելու և նույն ցուցակներում ինչպես իր, այնպես էլ իր մերձավոր ազգականների՝ եղբայրների, հորեղբոր, մոր, կնոջ, եղբոր կնոջ ընդգրկված լինելու հանգամանքի մասին, առանձնապես խոշոր չափերի պարարտանյութի և աշնանացան ցորենի սերմացուի հափշտակության հանգամանքը թաքցնելու, իր և իր մերձավորների գույքային կամ նյութական այլ պատասխանատվությունից զերծ պահելու շահադիտական դրդումներից ելնելով, 2017թ. համայնքապետարանի 2 աշխատակիցների օժանդակությամբ կազմել է համայնքի ազոտական պարարտանյութ և աշնանացան ցորենի սերմացու ստացողների վերաբերյալ բովանդակությամբ կեղծ ցուցակներ: Դրանցում կեղծ տեղեկություններ է ներառել համայնքի բնակիչների կողմից պարարտանյութ և ցորենի սերմացու ստանալու, դրանց դիմաց վճարումներ չկատարելու, պարարտանյութի ու աշնանացան ցորենի սերմացուի գծով պարտքեր ունենալու, ինչպես նաև պարարտանյութի շահառու չհանդիսացող մտացածին անձանց կամ նախկին ցուցակում ընդգրկված շահառուների անվամբ հատկացված պարարտանյութի քանակի վերաբերյալ:

Բովանդակությամբ կեղծ այդ փաստաթղթերը ներկայացվել են Լոռու մարզպետարան, որոնց հիման վրա ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ ներվել է Լուսաղբյուր համայնքին հատկացված 7.9մլն ՀՀ դրամ գումարի ազոտական պարարտանյութի և 8.4մլն ՀՀ դրամ գումարի աշնանացան ցորենի սերմացուի պարտավորությունները: Այդ կերպ խաբեության եղանակով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս։

Նկարագրված արարքները կատարելու համար Լուսաղբյուր համայնքի ղեկավար Ա. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ համայնքապետարանի վերոնշյալ երկու աշխատակիցներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38,314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործի հետ ուղարկվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված