Հայաստանը ցանկանում է մեծացնել Իրանի հետ էներգետիկ համագործակցությունը. Փաշինյան
Քաղաքական
Հայաստանի Հանրապետությունը ցանկանում է մեծացնել Իրանի հետ էներգետիկ համագործակցությունն այնպես, որ դա որևէ կերպ չխոչընդոտի այլ հարաբերությունների բնականոն զարգացմանը: Այս մասին հոկտեմբերի 2-ին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք գիտենք Իրանի շուրջ ստեղծված կոնյունկտուրան, մենք գիտենք մեր ցանկությունը՝ մեծացնել Իրանի հետ էներգետիկ համագործակցությունը և դա անել այնպես, որ դա որևէ կերպ չխոչընդոտի մեր այլ հարաբերությունների բնականոն զարգացմանը: Եվ անել այնպես, որ դա չխոչընդոտի այլ ուղղություններով Իրանի հարաբերությունների զարգացմանը»,- նշեց նա:
Փաշինյանի խոսքով՝ այս խնդիրը բազմաթիվ նրբություններ ունի, որոնց վրա պետք է աշխատել, և կողմերը ցանկանում են միասին գտնել ճիշտ լուծումները:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն