Պետք է հասնել նրան, որ Լարսը բեռների ազատ տեղաշարժն ապահովի ԵԱՏՄ տրամաբանությամբ. Փաշինյան
Քաղաքական
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ պետք է հասնել նրան, որ Լարսի անցակետը բեռների ազատ տեղաշարժն ապահովի Եվրասիական տնտեսական միության տրամաբանությանը համապատասխան: Այս մասին հոկտեմբերի 2-ին Փաշինյանն ասաց ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:
«Լարսի խնդիրը բոլորս գիտենք: Դա երկար տարիներ շարունակվող խնդիր է: Մենք պետք է ԵԱՏՄ-ի շրջանակում հասնենք այնպիսի լուծումների, որ Լարսը լիարժեք ապահովի բեռների ազատ տեղաշարժն այն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ դրված է Եվրասիական տնտեսական միության գաղափարախոսության հիմքում»,- ասաց Փաշինյանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն