«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի կազմակերպման համար հավելյալ կհատկացվի ավելի քան 5̔ մլն դրամ
Քաղաքական
«Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթի եզրափակիչ երկրորդ փուլն անցկացնելու համար կառավարությունը մարզպետարաններին ընդհանուր առմամբ կհատկացնի 5 մլն 700 հազար դրամ: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հոկտեմբերի 3-ի նիստի օրակարգում:
Ըստ հիմնավորման, «Լավագույն մարզական ընտանիք» եզրափակիչ մրցույթի երկրորդ փուլն արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտություն է առաջացել կառավարության պահուստային ֆոնդից լրացուցիչ միջոցներ հատկացնել` մարզական հագուստ ձեռք բերելու նպատակով: Նախատեսվում է յուրաքանչյուր մարզպետարանին տրամադրել 570 հազար դրամ:
Նախագծի ընդունմամբ կավարտվեն հանրապետական մրցույթի եզրափակիչ երկրորդ փուլի անցկացման համար իրականացվող աշխատանքները:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն