Ուզբեկստանի իրավապահների կողմից հետախուզվող Ուկրաինայի 36-ամյա քաղաքացուն գտել են «Զվարթնոցում»
Հասարակություն
Հոկտեմբերի 1-ին, ժամը 05.10-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևան-Ստամբուլ չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել Ուկրաինայի 36-ամյա քաղաքացի Ռուսլան Տ.-ն:
Ոստիկանությունից հայտնում են, որ նա մարտի 20-ից հետախուզվում է Ուզբեկստանի Հանրապետության Տաշքենդ քաղաքի իրավապահների կողմից՝ ՈՒՀ քրեական օրենսգրքի 168 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը