Մահացել է «Արարատ»-ի մանկապատանեկան թիմերի գլխավոր մարզիչը
Սպորտ
Երեկ «Արարատ»-ի մանկապատանեկան թիմերի գլխավոր մարզիչ Հակոբ Անդրեասյանը թիմի հանդիպման ժամանակ գլխուղեղի կաթված է ստացել։
Նա, այսօր հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է 66 տարեկան հասակում։
Անդրեասյանը մարզչական գործունեության ընթացքում պատրաստել է այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Հովհաննես Համբարձումյանը, Արարատ Առաքելյանը, Սամվել Մելքոնյանը, Տիգրան Ղարաբաղցյանը, Մայիս Ազիզյանը։
Անդրեասյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Նուբարաշենի խճուղի 46 հասցեում։ Այս մասին հայտնում է «Արարատ»-ի մամուլի ծառայությունը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան