Թոշակառուները դժգոհում են, որ հետվճարը չի փոխանցվում. ինչ է ասում նախարարությունը 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին Տիգրան Ավինյանը իր հերթին է սպառնացել. «Բան կա ասելու ուղիղ ասեք, ոչ թե լայվերով հասկացրեք» Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին Սևանի ափին անտառ են գլխատում․ ի՞նչ է արդարանում Սևան ազգային պարկը Արքայազն Հարին պատրաստ է վերադառնալ բանակ՝ Ռուսաստանի դեմ կռվելու անհրաժեշտության դեպքում Արգելել և ոչնչացնել միջուկային զենքը․ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կոչը Խաղաղության միասնական դիրքորոշում․ ի՞նչ է Վաշինգտոնը քննարկելու Կիևի և Եվրոպայի հետ Եվրամիության պայմանը Լոնդոնին․ երկարաժամկետ բանակցությունները կարող են սառեցվել Ռուսաստանի նախագահ Պուտին․ Մոսկվան ընդունել է առաջարկները, Կիևն ու Եվրոպան՝ դեռ ոչ Ղրիմի կամրջի համար պատասխանը «շատ ավելի ցավոտ» կլինի․ Ռուսաստանի նախագահ Պուտին Ամերիկյան գազ՝ Ուկրաինային․ նոր պայմանագիր է ստորագրվել 

Ու՞մ օդանավով է Փաշինյանը թռել ԱՄՆ, կամ ովքե՞ր են կլորիկ գումար աշխատել վարչապետի ուղևորությունից. Հետք

Քաղաքական

«Հետքը» պարզել է, թե ում օդանավով է վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղեկիցների հետ մեկնել ԱՄՆ, ապա այնտեղից վերադարձել Հայաստան:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Գյումրիում ՀՀ անկախության 28-ամյակի միջոցառումներին մասնակցելուց հետո Փաշինյանը մեկնել էր երկրից: Բիզնես դասի ամերիկյան «Gulfstream G550» ինքնաթիռը վարչապետին ԱՄՆ տեղափոխելու համար Գյումրու «Շիրակ» օդանավակայան էր ժամանել Կիեւից նույն օրը՝ ամսի 21-ին: Գյումրուց արդեն Փաշինյանի հետ այն թռել էր Իռլանդիա՝ «Շանոն» օդանավակայան, որտեղ վառելիքի լիցքավորում էր կատարվել, ապա այնտեղից մեկնել էր Լոս Անջելես՝ Վան Նայսի օդանավակայան, որտեղ վայրէջք էր կատարել տեղական ժամանակով սեպտեմբերի 21-ի երեկոյան:

Ինչպես հայտնի է, այստեղ ՀՀ վարչապետը մի շարք հանդիպումներ էր ունեցել տեղական իշխանությունների եւ հայ համայնքի հետ: Սեպտեմբերի 23-ին Փաշինյանի ինքնաթիռը մեկնել էր Սիլիկոնային հովիտ՝ Սան Խոսե, իսկ նույն օրվա երեկոյան՝ Նյու Յորք, ավելի կոնկրետ՝ Նյու Ջերսի նահանգի Տետերբորոյի օդանավակայան: ՄԱԿ-ում մի շարք հանդիպումներ եւ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ելույթ ունենալուց հետո Փաշինյանը Տետերբորոյից վերադարձել է Երեւան՝ «Զվարթնոց» օդանավակայան, որտեղ ինքնաթիռը վայրէջք է կատարել տեղական ժամանակով սեպտեմբերի 26-ի երեկոյան: Ամսի 27-ի առավոտյան «Gulfstream G550» օդանավը Երեւանից վերադարձել է Կիեւ:

Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Փաշինյանը ԱՄՆ է մեկնել ոչ թե ՀՀ կառավարական օդանավով, այլ վարձակալված մասնավոր ինքնաթիռով, ինչը բավական թանկ հաճույք է (մամուլը գրեց, որ վարձակալությունն արժեցել է 300-400 հազ. դոլար), նրա խոսնակ Վլադիմիր Կարապետյանը սեպտեմբերի 23-ին ֆեյսբուքյան իր էջով հանդես եկավ պարզաբանմամբ. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը ԱՄՆ կատարվել է չարտերային չվերթով, մասնավոր ընկերության միջոցով։ Այցի կազմակերպման համար, ընդհանուր առմամբ, հատկացվող գումարը կարող է հասնել առավելագույնը 165 մլն դրամի (մոտ 350 հազ. դոլար- հեղ.), իսկ չարտերային չվերթի կազմակերպման նպատակը պայմանավորված է մի քանի հանգամանքներով: Վարչապետի օրակարգը Միացյալ Նահանգներում խիստ հագեցած է: Արդեն երկար ժամանակ նախապատրաստվում էր Նիկոլ Փաշինյանի այցը Լոս Անջելես, որտեղ կառավարության ղեկավարը մեկ օրում ունեցել է մեկ տասնյակից ավելի հանդիպումներ եւ միջոցառումներ, որոնց մասին հանրությանը տրվել է պատշաճ տեղեկատվություն։

Այստեղից վարչապետը կրկին հագեցած գրաֆիկով ուղեւորվելու է Սան Խոսե՝ Սիլիկոնյան հովիտ, եւ կրկին ընդամենը մի քանի ժամում անցկացնելու է մի շարք հանդիպումներ եւ բանակցություններ բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ընկերությունների հետ: Այնուհետեւ վարչապետը մեկնելու է Նյու Յորք, ներգրավվելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի աշխատանքներին: ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում Նիկոլ Փաշինյանն ունենալու է մեկ տասնյակից ավելի հանդիպումներ եւ միջոցառումներ։ Միաժամանակ հայտնում եմ, որ սեպտեմբերի 28-ին նախատեսված է Սինգապուրի վարչապետի պաշտոնական այցը Հայաստան, եւ կառավարության ղեկավարը խնդիր ունի մինչ այդ ժամանելու Երեւան։ Առանց հատուկ թռիչքի կազմակերպման` վարչապետի կարեւոր աշխատանքային այցը Միացյալ Նահանգներ նման հագեցած գրաֆիկով եւ սեղմ ժամկետներում անհնար կլիներ կազմակերպել, մանավանդ, որ վարչապետը չէր կարող չմասնակցել սեպտեմբերի 21-ին Հայաստանում նախատեսված միջոցառումներին, այդ թվում՝ «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանը: Այսուհետ եւս, նման կարգավորումներն արվելու են այնպես, որ հնարավորինս նպաստեն երկրի ղեկավարի այցի առավել արդյունավետ կազմակեպմանը»։

Մի կողմ թողնելով ծախսված գումարի չափի մասին քննարկումները, ինչպես նաեւ կառավարականի փոխարեն վարձակալված բիզնես դասի ինքնաթիռով չվերթի իրականացումը՝ անդրադառնանք այս օդանավը շահագործողին եւ սեփականատիրոջը, ինչը նույնպես հետաքրքիր է, քանի որ հենց նրանց են վճարվել պետբյուջեից հատկացվող միլիոնները:

Այսօր աշխարհում բազմաթիվ են բիզնես դասի օդանավերով չարտերային չվերթներ առաջարկող ավիաընկերությունները: Նիկոլ Փաշինյանի թիմը նրա համար օդանավ է վարձակալել ավստրիական «Avcon Jet AG» ընկերությունից, որի գլխամասը գտնվում է Վիեննայում, սակայն եւս 10 գրասենյակ ունի Եվրոպայում, Ասիայում եւ Աֆրիկայում: Ավիաընկերությունը հնարավոր պատվիրատուներին առաջարկում է տարբեր օդանավեր, այդ թվում՝ «Cessna», «Bombardier», «Gulfstream»:

Ինչպես ասվեց, ՀՀ վարչապետին տրամադրվել է «Gulfstream G550» մոդելի օդանավ: Ավստրիայի օդանավերի ռեգիստրի տվյալներով՝ «Avcon Jet»-ի հաշվեկշռում 7 հատ «G550» կա: Սակայն ավիաընկերության պաշտոնական կայքում ներկայացված են երկուսը: Մեկի (գրանցման համարը՝ OE-ICQ) բազավորման վայրը Վիեննայի միջազգային օդանավակայանն է, մյուսինը (OE-ISN)՝ «Կիեւ» օդանավակայանը (հայտնի է նաեւ որպեսի «Ժուլյանի»): Թերեւս Հայաստանին մոտ լինելու հանգամանքն է դեր խաղացել, որ ընտրվել է Կիեւում բազավորվող ինքնաթիռը, որը նախատեսված է 19 հոգու համար (մյուսը՝ 18):

OE-ISN համարով ինքնաթիռն արտադրվել է 2013-ին (մյուսը՝ 2005-ին), կարող է առանց կանգառի թռչել մինչեւ 12.500 կմ, «Avcon Jet»-ն այս օդանավում առաջարկում է բորտ-ուղեկցորդի ծառայություն եւ տաք կերակուրներ, ինչը ոչ բոլոր ինքնաթիռներում է առկա: Օդանավն ունի 5 մահճակալ, ըստ aviapages.com-ի՝ արբանյակային հեռախոսակապ:

Համաձայն ավիացիոն տեղեկատուների՝ օդանավի առաջին շահագործողը եղել է նույնպես ավստրիական «Jetalliance» ընկերությունը, որը, սակայն, 2013-ին դադարեցրել է իր թռիչքները: Հետո, փաստորեն, OE-ISN-ի շահագործող է դարձել «Avcon Jet»-ը, որը բիզնես ավիացիայի ոլորտում հայտնի ընկերություն է: Հիմնադրվել է 2007-ին, համաձայն Ավստրիայի ռեգիստրի տվյալների՝ սեփականատերերի թվում են գլխավոր տնօրեն Ալեքսանդր Վագակսը (Alexander Vagacs), գործադիր տնօրեն Մաքսիմիլիան Մարունան (Maximilian Maruna), սակայն հիմնական սեփականատերը ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ, ավստրիացի իրավաբան, տնտեսագետ Ռոման Շվայցերն է (Roman Schweitzer):

Այդուհանդերձ, այս ընկերության տերերի ով լինելը մեծ հաշվով էական չէ, քանի որ նրանց ընկերությունը միայն օդանավի շահագործողն է: Հայտնի է, որ նման ընկերությունները ոչ միայն իրենց սեփական ինքնաթիռներն են օգտագործում, այլեւ կառավարում եւ շահագործում են հայտնի հարուստների, օլիգարխների, պաշտոնյաների, խոշոր ձեռնարկությունների սեփական օդանավերը: Դիմելով նման սեփականատերերի՝ «Avcon Jet»-ն իր կայքում նշում է. «Ձեր մասնավոր օդանավը մեր գործն է: Այս փիլիսոփայությամբ մեր մասնագետները հոգ կտանեն Ձեր ինքնաթիռի մասին մանրակրկիտ ձեւով. տեխնիկական, շահագործական, իրավաբանական եւ ֆինանսական բոլոր ոլորտները կառավարվում են ամենաբարձր ստանդարտներով ու Ձեզ բացարձակ բավարարելով: Մենք երաշխավորում ենք, որ Ձեր մասնավոր օդանավը միշտ կլինի անթերի վիճակում՝ նրան հատկացնելով ամբողջ ուշադրությունն ու անհրաժեշտ սպասարկումը: Միաժամանակ մենք կարող ենք Ձեզ օգնել նվազեցնել օդանավի պահպանման ծախսերն այնպիսի լուծումների միջոցով, որոնք կհամապատասխանեն Ձեր պահանջներին: Ձեր օդանավի առկայությունը մեր չարտերային շարժակազմի մեջ կապահովի ֆինանսական մուտքեր, որոնց մասին, անշուշտ, եւս հոգ կտանենք»:

Դատելով նրանից, որ «Avcon Jet»-ի կայքում ներկայացված ինքնաթիռները բազավորվում են Ավստրիայում, Գերմանիայում, Իտալիայում, Մեծ Բրիտանիայում, Պորտուգալիայում, եւ միայն OE-ISN-ն է կայանում Արեւելյան Եվրոպայում, կասկած առաջացավ, որ դրա սեփականատերն Ուկրաինայից է: Գաղտնիք չէ, որ տարբեր երկրների մեծահարուստներ, այդ թվում՝ ռուսաստանցի եւ ուկրաինացի օլիգարխները, իրենց ինքնաթիռներն ու ուղղաթիռները հաճախ գրանցում են այլ երկրներում (նրանիցից մի քանիսի մասին կարող եք կարդալ այստեղ): Նրանց համար օդանավերի գրանցման «դրախտ» են օֆշորային գոտիները՝ Կարիբյան ավազանի Արուբա կղզին, Բերմուդները, Մալթան, Մեն կղզին, Լյուքսեմբուրգը, նաեւ Ավստրիան:

Նախորդ տարի գրել էինք ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի՝ Մալթայում որպես 9H-SSK գրանցված «Gulfstream G650» ինքնաթիռի մասին, որով այն ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանը թռել էր Դավոս, իսկ նախագահ Սերժ Սարգսյանը՝ Թեհրան:

Բիզնես դասի օդանավերի տերերին իդենտիֆիկացնելու ամենալավ ձեւերից մեկը տվյալ օդանավի գրանցմանն ուշադրություն դարձնելն է: Հայտնի է, որ մեծահարուստներն օդանավերն իրենց անուն-ազգանուն-հայրանվան սկզբնատառերով գրանցելու «թուլություն» ունեն: Օրինակ՝ Սամվել Կարապետյանի ինքնաթիռի գրանցման մեջ 9H-ն Մալթայի ազգային նիշն է, իսկ SSK-ն վերծանվում է որպես Samvel Sargis(ovich) Karapetyan:

Շարունակությունը՝ hetq.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թոշակառուները դժգոհում են, որ հետվճարը չի փոխանցվում. ինչ է ասում նախարարությունը176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսինՏիգրան Ավինյանը իր հերթին է սպառնացել. «Բան կա ասելու ուղիղ ասեք, ոչ թե լայվերով հասկացրեք»Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներինՍևանի ափին անտառ են գլխատում․ ի՞նչ է արդարանում Սևան ազգային պարկըՄոսկվան և Թբիլիսին առաջին բանակցություններն են նախատեսել ՄինսկումՍքոթ Ռիտերը ՆԱՏՕ-ին մեղադրել է Ղրիմի կամրջի հարձակմանը մասնակցելու մեջԱՄՆ-ի «George Washington» ավիակիրը հեռացել է Պարսից ծոցիցՄասկը Զելենսկուն մեղադրել է ստելու մեջ՝ Starshield-ի հարցովԱրքայազն Հարին պատրաստ է վերադառնալ բանակ՝ Ռուսաստանի դեմ կռվելու անհրաժեշտության դեպքումԱՄՆ-ը Իրանի միջուկային խնդիրը ցանկանում է լուծել առանց պատերազմիԱրգելել և ոչնչացնել միջուկային զենքը․ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կոչըԽաղաղության միասնական դիրքորոշում․ ի՞նչ է Վաշինգտոնը քննարկելու Կիևի և Եվրոպայի հետՊեսկովը նշել է, որ Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինայում իր նպատակներին հասնել խաղաղ ճանապարհովԵվրամիության պայմանը Լոնդոնին․ երկարաժամկետ բանակցությունները կարող են սառեցվելՊեսկովը նշել է, որ Ուկրաինայի թեման եռակողմ գագաթնաժողովի կենտրոնական թեման չէրՄոլդովան դուրս է եկել ԱՊՀ-ի ևս մեկ համաձայնագրիցԵՄ-ն կարող է կասեցնել Բրիտանիայի հետ հարաբերությունների վերագործարկումըՌուսաստանի նախագահ Պուտին․ Մոսկվան ընդունել է առաջարկները, Կիևն ու Եվրոպան՝ դեռ ոչՂրիմի կամրջի համար պատասխանը «շատ ավելի ցավոտ» կլինի․ Ռուսաստանի նախագահ ՊուտինԱՄՆ-ն ու Վենեսուելան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրելԱմերիկյան գազ՝ Ուկրաինային․ նոր պայմանագիր է ստորագրվելԱՄՆ-ի արաբ դաշնակիցները վախենում են Իրանի հետ նոր պատերազմիցՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը չի համարում Ռուսաստանի հետ պատերազմն անխուսափելիՀարվածներ գործարաններին․ ուկրաինական ռապսի արտահանման գներն աճում ենՀոսանքազրկումներ՝ հինգ մարզում․ Ուկրաինան ավելացնում է ներմուծումըՌուսաստանի և Ուկրաինայի միջև կալանավորների փոխանակումը տեղի կունենա օմբուդսմենների մասնակցությամբՌուսաստանի բյուջեում՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդԲանգլադեշում հրկիզել են Նոբելյան մրցանակակրի տոհմական տունըՌուսաստանի նավթավերամշակումը նվազել է 45%-ով․ ReutersՊուտինը բացատրել է, թե ինչպիսին պետք է լինեն իրական քաղաքական գործիչներըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներումԳնացքի վթարից հետո դիզելը լցվել է գետը․ ահազանգ ԿանադայումՀողաշերտը փլվել է շինհրապարակում․ Ստամբուլում աշխատող է զոհվելԿամուրջը փլուզվել է բեռնատարների տակ․ Հնդկաստանում փրկել են վարորդներինԶախարովան քննադատել է լրագրողների անվտանգության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը«Ակվան»-ը մոտենում է․ Հնդկաստանում տարհանել են ավելի քան 100 հազար մարդուՊՆ-ն հերքում է բանակում մահվան 44 դեպքի մասին պնդումը՝ այն որակելով մանիպուլյատիվ Պենտագոնի փոխնախարարը հեռացել է՝ չլսելով Ուկրաինայի նախարարի զեկույցըՄահաբեր պայթյուն Ինդոնեզիայում․ գործարանը կանգնեցված էրԼևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ Ռիխարդ ՌապորտինՍի Ծինփինը կոչ է արել հակամարտությունները լուծել բանակցություններովՆավաբեկություն Սենեգալում․ տասնյակ մարդիկ անհետ կորել են«Եղկելին դու ես, ոտքից գլուխ». Լևոն Քոչարյանը` Նիկոլ ՓաշինյանինՄասկը պնդում է՝ ԱՄՆ-ն աջակցել է 2014-ի ուկրաինական իշխանափոխությանըԹրամփը խոստովանել է՝ ԱՄՆ-ն եկամուտ է ստանում Եվրոպային զենք վաճառելովՊուտինը, Թրամփն ու Սի Ծինփինը խաղաղության հռչակագիր են ընդունելԹրամփը չի բացառել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի միջուկային ստուգումներըԹրամփը խոստանում է շուտ ավարտել Իրանի հետ պատերազմը, բայց չի բացահայտում՝ ինչպեսԹրամփը Օբամային մեղադրել է Ռուսաստանի և Չինաստանի մերձեցման համար
Ամենադիտված