Հաքերները «կոտրել են» գովազդային վահանակը և ցուցադրել պոռնոֆիլմ (տեսանյութեր)
Տեսանյութեր
ԱՄՆ Միչիգանում անհայտ անձիք «կոտրել են» գովազդային վահանակը և ցուցադրել պոռնոֆիլմ:
«Auburn Hills» ոստիկանական բաժանմունքը տեսանյութ է տարածել, որում ծածկված դեմքերով երկու հաքերները թափանցում են վահանակի ներթևում գտնվող շինությունը և այնտեղից «կոտրում» թվային վահանակը:
Նշվում է, որ սեպտեմբերի 28-ին, ժամը 22:49-ին միացվել է պոռնոֆիլմը և ցուցադրվել մոտ 20 րոպե: Մայրուղում ընթացող վարորդները շեղվել են ֆիլմի պաճառով, բայց, բարեբախտաբար, միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Պոռնոաստղ Հեվ Բելրինգերը, ով ցուցադրված ֆիլմի դերակատարներից մեկն է, նշել է, որ երբեք չէր կարող պատկերացնել` իր մասնակցությամբ ֆիլմի հետ նման բան տեղի կունենա:
«Ուրախ եմ, որ ոչ ոք չի տուժել»,-նշել է դերասանուհին:
Այժմ իրավապահ մարմինները որոնում են օրինախախտ հաքերներին: Նրանց սպասվում է 90 օր ազատազրկում կամ 500 դոլար տուգանք:


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)