Նորաշենցիները պահանջում են վերականգնել օրեր առաջ պաշտոնից հեռացված համայնքապետի լիազորությունները (տեսանյութ)
ՏեսանյութերԱյսօր՝ հոկտեմբերի 3-ին, Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Արարատի մարզի Նորաշեն համայնքի բնակիչները: Նրանք պահանջում են օրեր առաջ պաշտոնից հեռացված համայնքապետի լիազորությունները վերականգնել: Բնակիչների բողոքն ուղղված է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին, ում որոշմամբ էլ համայնքապետն ազատվել է պաշտոնից:
Ակցիային մասնակից Նորաշենի համայնքապետարանի գլխավոր մասնագետ Վարդան Մինասյանը պնդում է, որ մարզպետն այս որոշումը կայացրել է համայնքի ավագանու 4 անդամների հետ, անօրինական ճանապարհով և առանց հիմքերի: Բնակիչները մանրամասներ են պատմում մարզպետի և նախկին համայնքապետի միջև եղած կոնֆլիկտների մասին, ինչն էլ համարում են իրավիճակի պատճառ: Կառավարությունից դեռևս արձագանք չի եղել ակցիայի մասնակիցների բողոքին:


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)