Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան Պարեկային ծառայության աշխատանքի արդյունքները․ բացահայտվել է 2288 հանցագործություն «տեսանյութ» Հայաստանին լիմոնի պես քամելու են. քիչ ժամանակ ունենք. Նահապետյան (տեսանյութ) Իշխանությունները շարունակում են ժողովրդին «ծիրանի կուտ» տալ․Մեսրոպ Առաքելյան Ռուբեն Ռուբինյանը որոշում է ստորագրել. հաստատվել է ԱԺ շենքում գործող անվտանգության կանոնները Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշան՝ Հայաստանի բարեկամ Ֆրանսուա Ռոշեբլուանին Գողություն Կենտրոնական գերեզմանատանը․ գողացել են 350 հազար դրամ արժողությամբ խնկաման՝ մոմակալներով Դանակահարությունների ու հայհոյողներիմիջավայրում չի կարելի լավ կրթության մասին խոսել․ Խաչատրյան (տեսանյութ) Զախարովան Ուկրաինայի կողմից իրանական նավի վրա հարձակումը «ագրեսիայի ակտ» է անվանել ԶՈՒ ԳՇ պետն այցելել է զորամիավորում և հանդիպել զինծառայողներին՝ քննարկելով կարգապահության և ծառայության հարցերը (տեսանյութ) Թրամփն ավարտել է Զելենսկու և Նեթանյահուի հետ հանդիպումները Սպիտակ տանը Կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրերին․Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ) 

Ամանորից հետո նախատեսվում է Լիտվայի վարչապետի այցը Հայաստան

Քաղաքական

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին ընդունել է Լիտվայի Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսին: Ինչպես  հայտնեցին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, երկու երկրների խորհրդարանների ղեկավարներն առանձնազրույց են ունեցել եւ քննարկել համագործակցության մի շարք ուղղություններ:

Արարատ Միրզոյանը, ողջունելով Վիկտորաս Պրանցկետիսին նոր Հայաստանում, ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների եւ ընդհանուր տեսլականի վրա՝ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների զարգացման ուղղությամբ: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Լիտվայի խորհրդարանին՝ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի վավերացման համար՝ ընդգծելով, որ այն շատ կարեւոր է ՀՀ-ի համար: Արարատ Միրզոյանը նաեւ շնորհակալություն է հայտնել, որ Լիտվայի խորհրդարանականները միջազգային տարբեր հարթակներում աջակցում են եւ շատ հավասարակշիռ մոտեցում են ցուցաբերում ԼՂ խնդրի կարգավորման հարցում:

Վիկտորաս Պրանցկետիսը շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին Հայաստան այցելելու հրավերի համար: «Դա պատիվ է մեզ համար, եւ մենք շնորհավորում ենք Հայաստանին՝ Թավշյա հեղափոխության համար, դա համարում ենք նոր քայլ Եվրամիության հետ համագործակցության խորացման ուղղությամբ: Կարծում եմ՝ մեր այցը հաստատում է, որ մեր երկրների միջեւ հարաբերությունների զարգացումը գնում է ճիշտ ուղղությամբ»,- ասել է Լիտվայի խորհրդարանի ղեկավարը: Նա շեշտել է, որ իր երկիրը պատրաստ է Հայաստանի հետ համագործակցել բոլոր ուղղություններով եւ ՀՀ Ազգային ժողովի նախագահին հրավիրել է Լիտվա: Վիկտորաս Պրանցկետիսը տեղեկացրել է, որ ամանորից հետո նախատեսվում է Լիտվայի վարչապետի այցը Հայաստան: «Կարծում եմ, որ ձեր այցը ճիշտ ժամանակին կլինի»,- Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույցի ժամանակ նշել է Վիկտորաս Պրանցկետիսը:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել հրավերի, ինչպես նաեւ այն աջակցության համար, որ Լիտվան պատրաստ է ցուցաբերել Հայաստանին՝ ժողովրդավարական ուղղությամբ շարժվելու գործում: «Այդ ուղերձը մեզ համար շատ կարեւոր է: Մենք ձեր դեսպանի հետ զրուցել ենք եւ արդեն ուրվագծվում են մի քանի ոլորտներ, որտեղ կարելի է կենտրոնացնել մեր ջանքերը: Մեր կողմից նույնպես համագործակցության մեծ պատրաստակամություն կա: Ցանկանում եմ վստահեցնել, որ կոռուպցիայի դեմ պայքարը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը մեզ համար դատարկ խոսքեր չեն, դրանք մեզ համար արժեքներ են: Մենք զրկված ենք եղել հնարավորությունից՝ ապրել ժողովրդավարական հասարակությունում ավելի քան 2 տասնամյակ եւ մեզ անհրաժեշտ է լրացնել այդ բացը ու երբեք չշեղվել այդ ճանապարհից»,- վստահեցրել է Արարատ Միրզոյանը:

Լիտվայի խորհրդարանի նախագահը նշել է, որ Հայաստանի հետ համագործակցությունը կշարունակեն տարբեր հարթակներում, տարբեր ձեւաչափերով:

 

Արդեն ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ ՀՀ Ազգային ժողովի նախագահը, ողջունելով Լիտվայի խորհրդարանի խոսնակի գլխավորած պատվիրակության անդամներին, շնորհակալություն է հայտնել երկու երկրների հարաբերությունները զգալիորեն զարգացնելու համար: Արարատ Միրզոյանը վերահաստատել է, որ Հայաստանը պատրաստ է եւ ցանկանում է սերտացնել հարաբերությունները Լիտվայի հետ: Օրենսդիր մարմնի ղեկավարը կարեւորել է նաեւ խորհրդարանական համագործակցությունը՝ նշելով, որ ՀՀ-ում Լիտվայի դեսպանի հետ արդեն քննարկել են կոնկրետ ոլորտներ, որտեղ կարող են կենտրոնացնել այդ համագործակցությունը, փոխանակել փորձը եւ սովորել միմյանցից: «Կարծում եմ, որ մեր համագործակցությունը պետք է զարգանա՝ հիմնված է ընդհանուր արժեքների վրա՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքների պաշտպանություն, ազատ մրցակցություն, անհաշտ պայքար կոռուպցիայի դեմ: Որպես մեր գործընկերներ՝ ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ դրանք մեր հիմնարար արժեքներն են եւ մենք չենք շեղվելու այս ճանապարհից»,- լիտվացի խորհրդարանականներին ասել է Արարատ Միրզոյանը:

Նա ընդգծել է, որ մենք ապրում ենք բարդ տարածաշրջանում եւ կան մի շարք չլուծված հարցեր: Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Լիտվայի խորհրդարանի անդամներին՝ տարբեր միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ լուծման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հավասարակշռված ջանքերին սատարելու համար:

ՀՀ ԱԺ նախագահը Լիտվայի պատվիրակությանը ներկայացրել է մեր երկրում իրականացվող գործընթացները:

«Թերեւս ամենաէական 2 մարտահրավերներ պիտի նշեմ՝ տնտեսական եւ դատաիրավական: Տնտեսական առումով պիտի կիսվեմ մեր նախնական փոքրիկ հաջողություններով. մենք այստեղ արդեն կարողացել ենք էականորեն մեծացնել բյուջեն, որոշ ոլորտներում բարձրացնել աշխատավարձեր, կրճատել ստվերային տնտեսությունը եւ բազմաթիվ այլ փոքրիկ, բայց էական քայլեր ենք կարողացել անել: Այս փոքրիկ հաջողություններն ինձ հիմք են տալիս հույս հայտնելու, որ մյուս տարի եւ դրան հաջորդող տարիներին մենք կարողանալու ենք ավելի էական հաջողություններ գրանցել: Բայց ամենաէականը, որ փոխվել է տնտեսության առումով՝ մենք այլեւս ունենք ազատ մրցակցություն եւ բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք չունեն սեփական բիզնեսներ, հետեւաբար՝ արհեստական մենաշնորհներ ու խոչընդոտներ չեն ստեղծում մնացած տնտեսվարողների համար»:

Անդրադառնալով դատաիրավական խնդիրներին՝ ԱԺ նախագահը նշել է.  «Անցած տարի տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում հայ ժողովուրդը կարողացավ վերադարձնել իր գործադիր իշխանությունը, ապա տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք միջազգային բոլոր՝ ամենաբծախնդիր գնահատականներով՝ համարվեցին ժողովրդավարության ամենաբարձր չափանիշներին համապատասխան: Եւ այս ընտրություններից հետո հայ ժողովուրդն իրեն վերադարձրեց նաեւ օրենսդիր իշխանությունը: Մեծ ցավով պիտի ասեմ, որ նույնը չենք կարող ասել իշխանության մյուս ճյուղի՝ դատական իշխանության մասին»:

Լիտվայի խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Լիտվան էլ ինքնատիպ երկիր չէ դատաիրավական բարեփոխումների առումով եւ նույնպես առերեսվում է մի շարք խնդիրների: «Անցած ամիս, օրինակ, մեր խորհրդարանն ամենաբարձր մակարդակի 6 դատավոր պաշտոնից ազատեց, քանի որ կասկած կար, որ նրանք կոռուպցիոն գործողությունների մեջ են ներգրավված: Կարծում եմ, որ այս խնդիրները գլոբալ տարածում ունեն: Իհարկե, յուրօրինակ չէ ձեր դեպքը, մենք հուսով ենք, որ մեր փորձը արժեքավոր կլինի նաեւ ձեզ համար: Արդարադատության համակարգն արդեն իսկ օրենքներ է ներկայացրել Լիտվայում՝ դատաիրավական համակարգի կոնսոլիդացման համար: Վերջին տարիների ընթացքում դատարանների նկատմամբ հավատը նշանակալիորեն ավելացել է հանրության շրջանում: Հուսով ենք, որ յուրաքանչյուր երկիր՝ ներառյալ Հայաստանը, կկարողանա նման վստահություն ձեռք բերել»,- ասել է Վիկտորաս Պրանցկետիսը:

Լիտվացի խորհրդարանականներին ողջունել են Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

Լիտվացի խորհրդարանականներն իրենց հերթին սերտ համագործակցության պատրաստակամություն են հայտնել, ողջունել Հայաստանում ընթացող բարեփոխումները եւ հաջողություն մաղթել՝ ժողովրդավարության հաստատման ու բարեփոխումների ճանապարհին:

Լիտվայի խորհրդարանի ղեկավար Վիկտորաս Պրանցկետիսը  գրառում է կատարել Ազգային ժողովի գրքում եւ բարեկամության ծառ տնկել ՀՀ Ազգային ժողովի այգում:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանում վարձակալության շուկան ակտիվացել է․ ռուսաստանցիների նոր հոսք է նկատվումԱվելի քան 400 միլիոն աֆրիկացի զրկված է խմելու ջրի տարրական հասանելիությունից. ՄԱԿԱռանց տիտղոսների, բայց միլիարդներով. Ռեալը համաշխարհային ռեկորդ է սահմանելՀամաշխարհային տնտեսությունը շարունակում է բախվել գնաճային ճնշումներիԱՄՆ-ն և Հորդանանը հայտարարեցին նոր առևտրային համաձայնագրի մասինԼիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4333-իՈւժգին երկրաշարժ Ճապոնիայում․ կան տուժածներԳարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան Զինծառայող Ա. Հ.-ի դաժան ծեծի կամ առհասարակ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են. ՊՆԻրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համարՊարեկային ծառայության աշխատանքի արդյունքները․ բացահայտվել է 2288 հանցագործություն «տեսանյութ»Դաժան ծեծի է ենթարկվել 19 ամյա ժամկետային զինծառայողՀայաստանին լիմոնի պես քամելու են. քիչ ժամանակ ունենք. Նահապետյան (տեսանյութ)Մարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էԻշխանությունները շարունակում են ժողովրդին «ծիրանի կուտ» տալ․Մեսրոպ ԱռաքելյանՌուբեն Ռուբինյանը որոշում է ստորագրել. հաստատվել է ԱԺ շենքում գործող անվտանգության կանոնները Հարկային կարգապահության բարելավումն ու առաջիկա անելիքները՝ ՊԵԿ խորհրդի նիստի օրակարգումՖրանսիայի Պատվո լեգեոնի շքանշան՝ Հայաստանի բարեկամ Ֆրանսուա ՌոշեբլուանինՄովսես Հարությունյանն ազատվել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնիցԳողություն Կենտրոնական գերեզմանատանը․ գողացել են 350 հազար դրամ արժողությամբ խնկաման՝ մոմակալներովԴանակահարությունների ու հայհոյողներիմիջավայրում չի կարելի լավ կրթության մասին խոսել․ Խաչատրյան (տեսանյութ) Մոլդովան արտակարգ դրություն է հայտարարել ջրի պակասի պատճառովԶախարովան Ուկրաինայի կողմից իրանական նավի վրա հարձակումը «ագրեսիայի ակտ» է անվանել ԶՈՒ ԳՇ պետն այցելել է զորամիավորում և հանդիպել զինծառայողներին՝ քննարկելով կարգապահության և ծառայության հարցերը (տեսանյութ) Թրամփն ավարտել է Զելենսկու և Նեթանյահուի հետ հանդիպումները Սպիտակ տանը Հանրաքվեն կարող է որոշիչ լինել Հայաստանի արտաքին քաղաքական ընտրության հարցում․ Բենիամին Մաթևոսյան Ուգանդան հայտարարել է Էբոլայի համաճարակի ավարտի մասինԿոյուղաջրերը խառնվել են խմելու ջրերին․Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)Ինֆանտինոն պատրաստում է ՖԻՖԱ-ի պատմության մեջ ամենախոշոր գործարքը Վթար Երևանում․ օտարերկրացի տղամարդը մոպեդով բախվել է երկու ավտոմեքենայի․ վիրավոր կաՄարդ «կիսահղի» չի լինում. ողբա’մ ձեզ (տեսանյութ)Vogue․ 1950-ականների ոճի երկմաս լողազգեստները վերադարձել են նորաձևությունԴատարանը կինոթատրոնի պես բան է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի․ Մխիթար Հայրապետյան (տեսանյութ)Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների բողոքի քննության շրջանակում ելույթներն ավարտվել ենՔաղաքագետը մեկնաբանել է Ուկրաինայի հնարավոր ներգրավվածության մասին պնդումները Իրաքի ներքին գործընթացներումՔննարկվել է ՀԷՑ-ի բաժնետոմսերը հանրային գերակա շահ ճանաչելու նախագիծը․ Դավիթ Խուդաթյան (տեսանյութ) Ռոնալդուն նոր կարիերա է սկսում՝ այս անգամ որպես դերասան Քիմիկոսը զգուշացրել է՝ ինչու չի կարելի սննդի մնացորդները լցնել զուգարանակոնքի մեջՆեթանյահուն ժամանել է Սպիտակ տուն՝ Թրամփի հետ հանդիպման համարԱՄՆ Սենատը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցները Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցի մասինCNBC-ի հրապարակմամբ՝ SpaceX-ի բաժնետոմսերի արժեքը կտրուկ նվազել էԱննա Հակոբյանի հայտարարությունն ու դատախազության արագ արձաանքը.Պուտինի նախազգուշացումը Արևմուտքին (տեսանյութ)Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումըՀայաստանի հավաքականը առաջին մեդալը նվաճեց Բաքվում Շուկայի վերահսկողության ոլորտում Հայաստանը և Թաիլանդը նախանշում են համագործակցության նոր փուլՌոբերտո Մանչինին կրկին գլխավորում է Իտալիայի հավաքականըԹեհրանը պատրաստ է բանակցությունների, սակայն չի վստահում ԱՄՆ-ին. Չինաստանում Իրանի դեսպան
Ամենադիտված