Անուշ Գրիգորյանը մեկնարկեց հաղթանակով
Սպորտ
Ռուսաստանի Ուլան-Ուդե քաղաքում ընթացող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում Հայաստանի առաջին ներկայացուցիչ Անուշ Գրիգորյանը (51 կգ) մեկնարկեց հաղթանակով: Այս մասին հատնում է ՀԱՕԿ-ի կայքը:
Մեկնարկային մենամարտում Եվրոպայի Մ-22 գործող չեմպիոնը մրցեց ամերիկուհի Հևեն Գարսիայի հետ և հաղթեց 3:2 հաշվով:
Մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել նաև Անահիտ Հարոյանը (54 կգ) և Անի Հովսեփյանը (69 կգ):
Բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 13-ին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան