176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին Տիգրան Ավինյանը իր հերթին է սպառնացել. «Բան կա ասելու ուղիղ ասեք, ոչ թե լայվերով հասկացրեք» Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին Սևանի ափին անտառ են գլխատում․ ի՞նչ է արդարանում Սևան ազգային պարկը Արքայազն Հարին պատրաստ է վերադառնալ բանակ՝ Ռուսաստանի դեմ կռվելու անհրաժեշտության դեպքում Արգելել և ոչնչացնել միջուկային զենքը․ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կոչը Խաղաղության միասնական դիրքորոշում․ ի՞նչ է Վաշինգտոնը քննարկելու Կիևի և Եվրոպայի հետ Եվրամիության պայմանը Լոնդոնին․ երկարաժամկետ բանակցությունները կարող են սառեցվել Ռուսաստանի նախագահ Պուտին․ Մոսկվան ընդունել է առաջարկները, Կիևն ու Եվրոպան՝ դեռ ոչ Ղրիմի կամրջի համար պատասխանը «շատ ավելի ցավոտ» կլինի․ Ռուսաստանի նախագահ Պուտին Ամերիկյան գազ՝ Ուկրաինային․ նոր պայմանագիր է ստորագրվել Հարվածներ գործարաններին․ ուկրաինական ռապսի արտահանման գներն աճում են 

Հրայր Թովմասյանը ուներ և ունի քաղաքական մոտիվացիա և հետևաբար նա չի կարող լինել ՍԴ նախագահ. Միրզոյան

Քաղաքական

ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կարծիքով՝ Հրայր Թովմասյանը չի կարող զբաղեցնել ՍԴ նախագահի պաշտոնը, քանի որ ուներ ու ունի քաղաքական մոտիվացիա, որն ամենևին Հայաստանի շահն ու ՍԴ-ի անկախության շահը չէ: Միրզոյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության կողմից նախաձեռնված ՍԴ դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշման նախագծի քննարկմանը: Որպես ԱԺ նախագահ, Միրզոյանը նախ ողջունեց «Իմ քայլը» խմբակցության՝ իր գնահատմամբ զուսպ, հավասարակշիռ ձևակերպումներով լի նախաձեռնությունը: Միրզոյանը շեշտեց, որ իր ավելացումներն և իր ձևակերպումներն ունի այդ նախագծի համար: Նրա կարծիքով՝ երկու տասնամյակից ավել ՀՀ-ում զանգվածաբար ապօրինի ազդեցություններ են գործադրվել ընտրական գործընթացների նկատմամբ:

«Կասկած կա, որ ընտրությունների ընթացքում կամ զուգահեռ փորձ է արվել տապալել սահմանադրական կարգը: Եվ այդ մասին մենք հիմա ունենք դատավարություն: Այդպիսի ընտրությունների արդյունքում ձևավորվել է համակարգ, որտեղ ամբողջ տնտեսությունը կենտրոնացված է եղել մի քանի ընտանիքների ձեռքին, և արհեստական խոչընդոտներ են առաջացել այլ տնտեսվարողների համար, ըստ էության ազատ շուկա չի եղել: Այդ ընտրությունների արդյունքում ձևավորված համակարգում թալանվել, մսխվել են հանրային միջոցները, բյուջեն՝ ընդ որում նաև բանակից: Եվ սրա վերաբերյալ կասկածանքներով ընթանում են քրեական գործեր»,-ասաց Միրզոյանն ու նշեց, որ այդ համակարգին, այսպես ասած, սատարողներից մեկն էլ եղել է Հրայր Թովմասյանը:

Միրզոյանը միևնույն ժամանակ նկատեց, որ դա քաղաքական բարոյական առումով գուցե բավարար է, որ Թովմասյանն այլևս չկարողանա լինել ՍԴ նախագահ, սակայն գործող իրավական կարգավորումների պայմաններում՝ թերևս ոչ: ԱԺ նախագահը նկատեց, որ Հրայր Թովմասյանը ՍԴ անդամ և ապա նախագահ է ընտրվել հապճեպորեն:

«35 տարի ժամկետով ՍԴ նախագահ է դառնում մի մարդ, որը եթե մի քանի օր հետո ընտրվելու լիներ, պետք է ընտրվեր 12 տարի ժամկետով»,-ասաց Միրզոյանն ու սա Սահմանադրության խախտում համարեց:

ԱԺ նախագահը նշեց՝ Թովմասյանի քաղաքական անցյալը չի բացառում ՍԴ նախագահ լինելու նրա հնարավորությունը: Նա նշեց՝ խոսքը աֆիլացվածության մասին չէ, խոսքը քաղաքական շարժառիթների, մոտիվացիայի մասին է: Միրզոյանի կարծիքով՝ Թովմասյանն ունեցել է հստակ քաղաքական մոտիվացիա, և այդ մոտիվացիան ամենևին չի եղել ՀՀ շահը կամ ՍԴ-ի անկախությունը պահպանելը: Նրա կարծիքով՝ այդ մոտիվացիան եղել է նախկին իշխանության ժամանակ եղած հանցագործությունները կոծկելը:

«Ես պնդում եմ, որ Հրայր Թովմասյանը ուներ և ունի քաղաքական մոտիվացիա և հետևաբար նա չի կարող լինել ՍԴ նախագահ: Նա կարող է լինել քաղաքական գործիչ, կարող է գլխավորել մի ընդդիմադիր կուսակցության, որն ամենադաժան քննադատության կենթարկի մեզ: Նա կարող է, ըստ էության, զբաղվել օրենքով չարգելված ցանկացած գործունեությամբ: Մենք ի վերջո ազատ երկրում ենք ապրում, սակայն նա ՍԴ նախագահ լինել չի կարող: Նա այդ շանսն ուներ ու կորցրել է»,-ասաց Միրզոյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսինՏիգրան Ավինյանը իր հերթին է սպառնացել. «Բան կա ասելու ուղիղ ասեք, ոչ թե լայվերով հասկացրեք»Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներինՍևանի ափին անտառ են գլխատում․ ի՞նչ է արդարանում Սևան ազգային պարկըՄոսկվան և Թբիլիսին առաջին բանակցություններն են նախատեսել ՄինսկումՍքոթ Ռիտերը ՆԱՏՕ-ին մեղադրել է Ղրիմի կամրջի հարձակմանը մասնակցելու մեջԱՄՆ-ի «George Washington» ավիակիրը հեռացել է Պարսից ծոցիցՄասկը Զելենսկուն մեղադրել է ստելու մեջ՝ Starshield-ի հարցովԱրքայազն Հարին պատրաստ է վերադառնալ բանակ՝ Ռուսաստանի դեմ կռվելու անհրաժեշտության դեպքումԱՄՆ-ը Իրանի միջուկային խնդիրը ցանկանում է լուծել առանց պատերազմիԱրգելել և ոչնչացնել միջուկային զենքը․ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կոչըԽաղաղության միասնական դիրքորոշում․ ի՞նչ է Վաշինգտոնը քննարկելու Կիևի և Եվրոպայի հետՊեսկովը նշել է, որ Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինայում իր նպատակներին հասնել խաղաղ ճանապարհովԵվրամիության պայմանը Լոնդոնին․ երկարաժամկետ բանակցությունները կարող են սառեցվելՊեսկովը նշել է, որ Ուկրաինայի թեման եռակողմ գագաթնաժողովի կենտրոնական թեման չէրՄոլդովան դուրս է եկել ԱՊՀ-ի ևս մեկ համաձայնագրիցԵՄ-ն կարող է կասեցնել Բրիտանիայի հետ հարաբերությունների վերագործարկումըՌուսաստանի նախագահ Պուտին․ Մոսկվան ընդունել է առաջարկները, Կիևն ու Եվրոպան՝ դեռ ոչՂրիմի կամրջի համար պատասխանը «շատ ավելի ցավոտ» կլինի․ Ռուսաստանի նախագահ ՊուտինԱՄՆ-ն ու Վենեսուելան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրելԱմերիկյան գազ՝ Ուկրաինային․ նոր պայմանագիր է ստորագրվելԱՄՆ-ի արաբ դաշնակիցները վախենում են Իրանի հետ նոր պատերազմիցՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը չի համարում Ռուսաստանի հետ պատերազմն անխուսափելիՀարվածներ գործարաններին․ ուկրաինական ռապսի արտահանման գներն աճում ենՀոսանքազրկումներ՝ հինգ մարզում․ Ուկրաինան ավելացնում է ներմուծումըՌուսաստանի և Ուկրաինայի միջև կալանավորների փոխանակումը տեղի կունենա օմբուդսմենների մասնակցությամբՌուսաստանի բյուջեում՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդԲանգլադեշում հրկիզել են Նոբելյան մրցանակակրի տոհմական տունըՌուսաստանի նավթավերամշակումը նվազել է 45%-ով․ ReutersՊուտինը բացատրել է, թե ինչպիսին պետք է լինեն իրական քաղաքական գործիչներըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներումԳնացքի վթարից հետո դիզելը լցվել է գետը․ ահազանգ ԿանադայումՀողաշերտը փլվել է շինհրապարակում․ Ստամբուլում աշխատող է զոհվելԿամուրջը փլուզվել է բեռնատարների տակ․ Հնդկաստանում փրկել են վարորդներինԶախարովան քննադատել է լրագրողների անվտանգության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը«Ակվան»-ը մոտենում է․ Հնդկաստանում տարհանել են ավելի քան 100 հազար մարդուՊՆ-ն հերքում է բանակում մահվան 44 դեպքի մասին պնդումը՝ այն որակելով մանիպուլյատիվ Պենտագոնի փոխնախարարը հեռացել է՝ չլսելով Ուկրաինայի նախարարի զեկույցըՄահաբեր պայթյուն Ինդոնեզիայում․ գործարանը կանգնեցված էրԼևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ Ռիխարդ ՌապորտինՍի Ծինփինը կոչ է արել հակամարտությունները լուծել բանակցություններովՆավաբեկություն Սենեգալում․ տասնյակ մարդիկ անհետ կորել են«Եղկելին դու ես, ոտքից գլուխ». Լևոն Քոչարյանը` Նիկոլ ՓաշինյանինՄասկը պնդում է՝ ԱՄՆ-ն աջակցել է 2014-ի ուկրաինական իշխանափոխությանըԹրամփը խոստովանել է՝ ԱՄՆ-ն եկամուտ է ստանում Եվրոպային զենք վաճառելովՊուտինը, Թրամփն ու Սի Ծինփինը խաղաղության հռչակագիր են ընդունելԹրամփը չի բացառել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի միջուկային ստուգումներըԹրամփը խոստանում է շուտ ավարտել Իրանի հետ պատերազմը, բայց չի բացահայտում՝ ինչպեսԹրամփը Օբամային մեղադրել է Ռուսաստանի և Չինաստանի մերձեցման համարՀայաստանը նախատեսում է ընդլայնել ՄԱԿ-ի հետ համագործակցությունը ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում
Ամենադիտված