176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին Տիգրան Ավինյանը իր հերթին է սպառնացել. «Բան կա ասելու ուղիղ ասեք, ոչ թե լայվերով հասկացրեք» Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին Սևանի ափին անտառ են գլխատում․ ի՞նչ է արդարանում Սևան ազգային պարկը Արքայազն Հարին պատրաստ է վերադառնալ բանակ՝ Ռուսաստանի դեմ կռվելու անհրաժեշտության դեպքում Արգելել և ոչնչացնել միջուկային զենքը․ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կոչը Խաղաղության միասնական դիրքորոշում․ ի՞նչ է Վաշինգտոնը քննարկելու Կիևի և Եվրոպայի հետ Եվրամիության պայմանը Լոնդոնին․ երկարաժամկետ բանակցությունները կարող են սառեցվել Ռուսաստանի նախագահ Պուտին․ Մոսկվան ընդունել է առաջարկները, Կիևն ու Եվրոպան՝ դեռ ոչ Ղրիմի կամրջի համար պատասխանը «շատ ավելի ցավոտ» կլինի․ Ռուսաստանի նախագահ Պուտին Ամերիկյան գազ՝ Ուկրաինային․ նոր պայմանագիր է ստորագրվել Հարվածներ գործարաններին․ ուկրաինական ռապսի արտահանման գներն աճում են 

ԲՀԿ-ն պնդում է՝ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահի լավագույն մարմնացումը չէ. Շաքե Իսայան

Քաղաքական

Այսօր ԱԺ-ում տեղի ունեցավ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցով փակ գաղտնի քվեարկությունը, որին, ինչպես և նախօրոք տեղեկացրել էին, չմասնակցեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը: Ազգային Ժողովի պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Շաքե Իսայանը խոսել է իր քաղաքական թիմի դիրքորոշման և քվեարկությանը չմասնակցելու՝ իրենց հիմքերի ու  պատճառների մասին:

-Ինչո՞ւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չմասնակցեց քվեարկությանը և հանդես չեկավ հստակ դիրքորոշմամբ:

-Մեր թիմի չմասնակցությունը ևս դիրքորոշում է, եկեք ընդգծենք սա: Մենք չմասնակցեցինք, որովհետև գոյություն ունի Սահմանադրական դատարանի օրենք և ԱԺ կանոնակարգ օրենք, որոնք հստակ սահմանում են  ժամկետներ, միայն որոնց դեպքում հնարավոր էր այս որոշման նախագիծը կայացնել: Մենք, խորհրդակցելով նաև այլ շատ մասնագետների հետ, եկել ենք այն եզրահանգման, որ մեր՝  երկշաբաթյա  ժամկետը խախտված լինելու պնդումը ճիշտ է, այդ պատճառով մենք չենք կարող կողմ քվեարկել նախագծին:  Մենք չենք կարող շրջանցել օրենքներ:

-Այս դեպքում ինչո՞ւ, այնուամենայնիվ, ընտրեցիք ոչ թե դեմ քվեարկելու, այլ պարզապես քվեարկությանը չմասնակցելու ճանապարհը:

-Ինչու դեմ չքվեարկեցինք, որովհետև հարգում ենք մեր իշխանական գործընկերների կասկած ունենալու իրավունքը, բայց և չենք ուզում կիսել պատասխանատվությունը մի նախագծի, որը համարում ենք իրավականորեն թույլ հիմնավորված:

 -2017 թ-ին  ԲՀԿ-ն  Հրայր Թովմասյանի՝  Սահմանադրական դատարանի անդամ ընտրվելուն դեմ է քվեարկել՝ պնդելով, որ ընտրությունը ոչ ճիշտ ճանապարհով է իրականացվում: Ինչո՞ւ ուրեմն այս անգամ դուք նույն անձի նկատմամբ այլ դիրքորոշում ստանձնեցիք:

-Մեր նախկին դիրքորոշումը հիմա էլ ուժի մեջ է, մենք հիմա էլ պնդում ենք, որ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահի լավագույն մարմնացումը չէ, բայց, եթե մենք այսօր միմիայն 2017 թ-ի մեր դիրքորոշմանը հղում տալով կողմ քվեարկեինք այս նախագծին, որոշ ժամանակ անց էլ դուք կհարցնեիք, թե ինչու մենք շրջանցեցինք Սահմանադրական դատարանի մասին օրենքն ու ԱԺ կանոնակարգը: Մենք լավ գիտենք՝ Հրայր Թովմասյանն  ով է եղել, որ խմբակցությանն է անդամակցել, ինչ գործունեություն է ծավալել, բայց մենք այս դեպքում գործ ունենք ինստիտուտի՝ Սահմանադրական դատարանի հետ, և մեր բոլոր գործողությունները պետք է լինեն բացառապես օրենքների սահմաններում:

-Իշխող կուսակցությունից մի շարք անդամներ հանդես եկան ձեր  որոշմանն ուղղված դեմ ելույթներով, տարբեր կարծիքներ հնչեցին ձեր կայացրած որոշման պատճառների մասին, դրանց հիմքում շատերը քաղաքական ենթատեքստ տեսան, ի՞նչ կասեք այս մասին:

-Ես ասել եմ ու ասում եմ, թող բոլորը հեռու մնան ԲՀԿ-ի որոշումից և որևէ կերպ չփորձեն այդ որոշումն օգտագործել ի շահ իրենց կամ ի վնաս մեզ:  «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կայացրել է որոշում, որին եկել է բացառապես խմբակցության անդամների և մասնագիտական վերլուծության արդյունքում: Մեր դիրքորոշումն ուռճացնելու, այլ երանգներով ներկայացնելու իմաստ չկա, հատկապես այն դեպքում, որ իշխանական մեր գործընկերները առանց մեր քվեարկության էլ կարող էին, և այսօր արդեն ընդունեցին  որոշում՝  հարցը  ՍԴ ուղարկելու: Եթե մեզ մեր իշխանական գործընկերները մեղադրում են ՀՀԿ-ական լինելու մեջ, ապա ես իրենց կարող եմ մեղադրել առնվազն օրենքները չիմանալու մեջ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսինՏիգրան Ավինյանը իր հերթին է սպառնացել. «Բան կա ասելու ուղիղ ասեք, ոչ թե լայվերով հասկացրեք»Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներինՍևանի ափին անտառ են գլխատում․ ի՞նչ է արդարանում Սևան ազգային պարկըՄոսկվան և Թբիլիսին առաջին բանակցություններն են նախատեսել ՄինսկումՍքոթ Ռիտերը ՆԱՏՕ-ին մեղադրել է Ղրիմի կամրջի հարձակմանը մասնակցելու մեջԱՄՆ-ի «George Washington» ավիակիրը հեռացել է Պարսից ծոցիցՄասկը Զելենսկուն մեղադրել է ստելու մեջ՝ Starshield-ի հարցովԱրքայազն Հարին պատրաստ է վերադառնալ բանակ՝ Ռուսաստանի դեմ կռվելու անհրաժեշտության դեպքումԱՄՆ-ը Իրանի միջուկային խնդիրը ցանկանում է լուծել առանց պատերազմիԱրգելել և ոչնչացնել միջուկային զենքը․ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կոչըԽաղաղության միասնական դիրքորոշում․ ի՞նչ է Վաշինգտոնը քննարկելու Կիևի և Եվրոպայի հետՊեսկովը նշել է, որ Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինայում իր նպատակներին հասնել խաղաղ ճանապարհովԵվրամիության պայմանը Լոնդոնին․ երկարաժամկետ բանակցությունները կարող են սառեցվելՊեսկովը նշել է, որ Ուկրաինայի թեման եռակողմ գագաթնաժողովի կենտրոնական թեման չէրՄոլդովան դուրս է եկել ԱՊՀ-ի ևս մեկ համաձայնագրիցԵՄ-ն կարող է կասեցնել Բրիտանիայի հետ հարաբերությունների վերագործարկումըՌուսաստանի նախագահ Պուտին․ Մոսկվան ընդունել է առաջարկները, Կիևն ու Եվրոպան՝ դեռ ոչՂրիմի կամրջի համար պատասխանը «շատ ավելի ցավոտ» կլինի․ Ռուսաստանի նախագահ ՊուտինԱՄՆ-ն ու Վենեսուելան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրելԱմերիկյան գազ՝ Ուկրաինային․ նոր պայմանագիր է ստորագրվելԱՄՆ-ի արաբ դաշնակիցները վախենում են Իրանի հետ նոր պատերազմիցՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը չի համարում Ռուսաստանի հետ պատերազմն անխուսափելիՀարվածներ գործարաններին․ ուկրաինական ռապսի արտահանման գներն աճում ենՀոսանքազրկումներ՝ հինգ մարզում․ Ուկրաինան ավելացնում է ներմուծումըՌուսաստանի և Ուկրաինայի միջև կալանավորների փոխանակումը տեղի կունենա օմբուդսմենների մասնակցությամբՌուսաստանի բյուջեում՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդԲանգլադեշում հրկիզել են Նոբելյան մրցանակակրի տոհմական տունըՌուսաստանի նավթավերամշակումը նվազել է 45%-ով․ ReutersՊուտինը բացատրել է, թե ինչպիսին պետք է լինեն իրական քաղաքական գործիչներըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներումԳնացքի վթարից հետո դիզելը լցվել է գետը․ ահազանգ ԿանադայումՀողաշերտը փլվել է շինհրապարակում․ Ստամբուլում աշխատող է զոհվելԿամուրջը փլուզվել է բեռնատարների տակ․ Հնդկաստանում փրկել են վարորդներինԶախարովան քննադատել է լրագրողների անվտանգության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը«Ակվան»-ը մոտենում է․ Հնդկաստանում տարհանել են ավելի քան 100 հազար մարդուՊՆ-ն հերքում է բանակում մահվան 44 դեպքի մասին պնդումը՝ այն որակելով մանիպուլյատիվ Պենտագոնի փոխնախարարը հեռացել է՝ չլսելով Ուկրաինայի նախարարի զեկույցըՄահաբեր պայթյուն Ինդոնեզիայում․ գործարանը կանգնեցված էրԼևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ Ռիխարդ ՌապորտինՍի Ծինփինը կոչ է արել հակամարտությունները լուծել բանակցություններովՆավաբեկություն Սենեգալում․ տասնյակ մարդիկ անհետ կորել են«Եղկելին դու ես, ոտքից գլուխ». Լևոն Քոչարյանը` Նիկոլ ՓաշինյանինՄասկը պնդում է՝ ԱՄՆ-ն աջակցել է 2014-ի ուկրաինական իշխանափոխությանըԹրամփը խոստովանել է՝ ԱՄՆ-ն եկամուտ է ստանում Եվրոպային զենք վաճառելովՊուտինը, Թրամփն ու Սի Ծինփինը խաղաղության հռչակագիր են ընդունելԹրամփը չի բացառել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի միջուկային ստուգումներըԹրամփը խոստանում է շուտ ավարտել Իրանի հետ պատերազմը, բայց չի բացահայտում՝ ինչպեսԹրամփը Օբամային մեղադրել է Ռուսաստանի և Չինաստանի մերձեցման համարՀայաստանը նախատեսում է ընդլայնել ՄԱԿ-ի հետ համագործակցությունը ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում
Ամենադիտված