Աշխատանքից ազատված բժշկի որդին հայհոյել է կենտրոնի տնօրենին, ինչից հետո ծեծի է ենթարկվել
Արտակարգ Պատահար
Այսօր տհաճ միջադեպ է տեղի ունեցել առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող «Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում»:
Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանը մի քանի օր առաջ աշխատակիցներից մեկին, ըստ կենտրոնի հաղորդագրության, իրավական հիմքով, ազատել է աշխատանքից։ Այսօր վերջինիս որդին, որը ևս կենտրոնի աշխատակիցներից է` որոշել է հաշիվ պահանջել նման որոշման համար:
Վերջինս ներխուժել է տնօրենի աշխատասենյակ` վիրավորանքներ ու հայհոյանքներ ուղղել Նարեկ Մանուկյանի հասցեին, որից հետո փորձել է հարվածել նրան: Աշխատակիցը չի լսել նաև տնօրենի հորդորը` հարցը իրավական ճանապարհով պարզելու վերաբերյալ:
Վիճաբանության կապակցությամբ հրավիրվել է ոստիկանություն:
Ըստ տեղեկությունների՝ ծեծկռտուքի հետևանքով Վ. Համբարձումյանը քթի մասում վնասվածքներ է ստացել։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն