176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին Տիգրան Ավինյանը իր հերթին է սպառնացել. «Բան կա ասելու ուղիղ ասեք, ոչ թե լայվերով հասկացրեք» Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին Սևանի ափին անտառ են գլխատում․ ի՞նչ է արդարանում Սևան ազգային պարկը Արքայազն Հարին պատրաստ է վերադառնալ բանակ՝ Ռուսաստանի դեմ կռվելու անհրաժեշտության դեպքում Արգելել և ոչնչացնել միջուկային զենքը․ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կոչը Խաղաղության միասնական դիրքորոշում․ ի՞նչ է Վաշինգտոնը քննարկելու Կիևի և Եվրոպայի հետ Եվրամիության պայմանը Լոնդոնին․ երկարաժամկետ բանակցությունները կարող են սառեցվել Ռուսաստանի նախագահ Պուտին․ Մոսկվան ընդունել է առաջարկները, Կիևն ու Եվրոպան՝ դեռ ոչ Ղրիմի կամրջի համար պատասխանը «շատ ավելի ցավոտ» կլինի․ Ռուսաստանի նախագահ Պուտին Ամերիկյան գազ՝ Ուկրաինային․ նոր պայմանագիր է ստորագրվել Հարվածներ գործարաններին․ ուկրաինական ռապսի արտահանման գներն աճում են 

Ռեկտորի ժ/պ-ն ասել է՝ գործի մի արի, բայց աշխատավարձը ստացիր. ԵՊՀ-ում կրքերը թեժ են

Հասարակություն

ԵՊՀ-ում հին ու նոր կադրերի լարվածությունը գնալով սրանում է: ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի և մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանի հարաբերություններն այնքան են շիկացել, որ անգամ ֆեյսբուքյան պաշտոնական էջի կառավարման հարցը դառնում է մամուլի քննարկման առարկա: Դժվար է ասել, խնդիրը պաշտոնակատարի մեջ է, որ չի կարողանում կառավարչական հմտություններ գործադրելով լուծել պրիմիտիվ հարցը, թե խոսնակի, ով չի կարողանում կամ չի էլ ցանկանում լեզու գտնել նոր ղեկավարության հետ:

Այսպես, այսօր ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ինքն ու իր ստորաբաժանումն այլևս պատասխանատու չեն համալսարանի Ֆեյբուքյան էջի համար։ Նա նաև նշում էր, որ այդ ամեն արվում է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հրահանգով։ 

«Մի քանի օր առաջ համալսարանի Յութուբի էջը կոտրել ու վերցրել են։ Երեկ էլ փորձել են ՖԲ էջը կոտրել, չեն կարողացել։ Ինձ հանձնարարական են տվել, որ ադմին դարձնեմ ուրիշ մարդու, այսինքն՝ ֆբ էջն այլևս իմ պատասխանատվության տակ չէ»,- նշեց Էմին-Տերյանը։

Ըստ նրա՝ համալսարանում ուզում են, որ ինքը աշխատանքից դուրս գա։ Այդ ցանկությունը, մասնավորապես, ունի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը։

«Ես չեմ պատրաստվում աշխատանքից դուրս գալ։ Չարժե նման քայլի դիմել»,- նշեց Էմին-Տերյանը։

Ըստ նրա՝ իր հանդեպ հենց սկզբից էլ եղել է անվստահություն, որը թեպետ ինքը զգացել է, սակայն հերքել են իր մտավախությունը։ Պատճառն էլ՝ Էմին-Տերյանը չգիտի։  

«Սեպտեմբերի 3-ին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը,  ԵՊՀ պրոռեկտոր Արթուր Իսրայելյանի ներկայությամբ ինձ առաջարկեց աշխատանքի չգալ և ստանալ աշխատավարձ, ինչին ես պատասխանեցի, որ դա քրեական հոդված է»,- նշում է Էմին-Տերյանը:

Ըստ նրա՝ պրոռեկտոր Արթուր Իսրայելյանն իրեն զրույցի ընթացքում միամտաբար ասել է, որ իրեն ուզում են նկատողություն տալ․ «Ենթադրում եմ, որ քննարկում է եղել ու նման որոշում կայացվել»,- ասաց նա։

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի չհերքեց այն, որ  փոքր-ինչ սահմանափակել է Էմին-Տերյանի աշխատանքային գործառույթները։ 

«Աշխատանքից դուրս գալու համար ոչինչ չեմ ասել, քանի որ մենք վաղուց չենք շփվում։ Ես իրավունք ունեմ սահմանափակելու նրա գործառույթները։ Էմին-Տերյանը համալսարանի լրատվամիջոցներն օգտագործում է իր անձնական նպատակներով, ինչն ինձ համար անընդունելի է։ Ասեմ ավելին՝ ինքը երբեմն-երբեմն աշխատանքի չի գալիս՝ պատճառաբանելով, որ նախորդ օրը երկար է աշխատել, բայց ես իրեն նման բան չեմ ասել»։

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսինՏիգրան Ավինյանը իր հերթին է սպառնացել. «Բան կա ասելու ուղիղ ասեք, ոչ թե լայվերով հասկացրեք»Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներինՍևանի ափին անտառ են գլխատում․ ի՞նչ է արդարանում Սևան ազգային պարկըՄոսկվան և Թբիլիսին առաջին բանակցություններն են նախատեսել ՄինսկումՍքոթ Ռիտերը ՆԱՏՕ-ին մեղադրել է Ղրիմի կամրջի հարձակմանը մասնակցելու մեջԱՄՆ-ի «George Washington» ավիակիրը հեռացել է Պարսից ծոցիցՄասկը Զելենսկուն մեղադրել է ստելու մեջ՝ Starshield-ի հարցովԱրքայազն Հարին պատրաստ է վերադառնալ բանակ՝ Ռուսաստանի դեմ կռվելու անհրաժեշտության դեպքումԱՄՆ-ը Իրանի միջուկային խնդիրը ցանկանում է լուծել առանց պատերազմիԱրգելել և ոչնչացնել միջուկային զենքը․ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կոչըԽաղաղության միասնական դիրքորոշում․ ի՞նչ է Վաշինգտոնը քննարկելու Կիևի և Եվրոպայի հետՊեսկովը նշել է, որ Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինայում իր նպատակներին հասնել խաղաղ ճանապարհովԵվրամիության պայմանը Լոնդոնին․ երկարաժամկետ բանակցությունները կարող են սառեցվելՊեսկովը նշել է, որ Ուկրաինայի թեման եռակողմ գագաթնաժողովի կենտրոնական թեման չէրՄոլդովան դուրս է եկել ԱՊՀ-ի ևս մեկ համաձայնագրիցԵՄ-ն կարող է կասեցնել Բրիտանիայի հետ հարաբերությունների վերագործարկումըՌուսաստանի նախագահ Պուտին․ Մոսկվան ընդունել է առաջարկները, Կիևն ու Եվրոպան՝ դեռ ոչՂրիմի կամրջի համար պատասխանը «շատ ավելի ցավոտ» կլինի․ Ռուսաստանի նախագահ ՊուտինԱՄՆ-ն ու Վենեսուելան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրելԱմերիկյան գազ՝ Ուկրաինային․ նոր պայմանագիր է ստորագրվելԱՄՆ-ի արաբ դաշնակիցները վախենում են Իրանի հետ նոր պատերազմիցՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը չի համարում Ռուսաստանի հետ պատերազմն անխուսափելիՀարվածներ գործարաններին․ ուկրաինական ռապսի արտահանման գներն աճում ենՀոսանքազրկումներ՝ հինգ մարզում․ Ուկրաինան ավելացնում է ներմուծումըՌուսաստանի և Ուկրաինայի միջև կալանավորների փոխանակումը տեղի կունենա օմբուդսմենների մասնակցությամբՌուսաստանի բյուջեում՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդԲանգլադեշում հրկիզել են Նոբելյան մրցանակակրի տոհմական տունըՌուսաստանի նավթավերամշակումը նվազել է 45%-ով․ ReutersՊուտինը բացատրել է, թե ինչպիսին պետք է լինեն իրական քաղաքական գործիչներըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներումԳնացքի վթարից հետո դիզելը լցվել է գետը․ ահազանգ ԿանադայումՀողաշերտը փլվել է շինհրապարակում․ Ստամբուլում աշխատող է զոհվելԿամուրջը փլուզվել է բեռնատարների տակ․ Հնդկաստանում փրկել են վարորդներինԶախարովան քննադատել է լրագրողների անվտանգության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը«Ակվան»-ը մոտենում է․ Հնդկաստանում տարհանել են ավելի քան 100 հազար մարդուՊՆ-ն հերքում է բանակում մահվան 44 դեպքի մասին պնդումը՝ այն որակելով մանիպուլյատիվ Պենտագոնի փոխնախարարը հեռացել է՝ չլսելով Ուկրաինայի նախարարի զեկույցըՄահաբեր պայթյուն Ինդոնեզիայում․ գործարանը կանգնեցված էրԼևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ Ռիխարդ ՌապորտինՍի Ծինփինը կոչ է արել հակամարտությունները լուծել բանակցություններովՆավաբեկություն Սենեգալում․ տասնյակ մարդիկ անհետ կորել են«Եղկելին դու ես, ոտքից գլուխ». Լևոն Քոչարյանը` Նիկոլ ՓաշինյանինՄասկը պնդում է՝ ԱՄՆ-ն աջակցել է 2014-ի ուկրաինական իշխանափոխությանըԹրամփը խոստովանել է՝ ԱՄՆ-ն եկամուտ է ստանում Եվրոպային զենք վաճառելովՊուտինը, Թրամփն ու Սի Ծինփինը խաղաղության հռչակագիր են ընդունելԹրամփը չի բացառել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի միջուկային ստուգումներըԹրամփը խոստանում է շուտ ավարտել Իրանի հետ պատերազմը, բայց չի բացահայտում՝ ինչպեսԹրամփը Օբամային մեղադրել է Ռուսաստանի և Չինաստանի մերձեցման համարՀայաստանը նախատեսում է ընդլայնել ՄԱԿ-ի հետ համագործակցությունը ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում
Ամենադիտված