Ուսապարկից թռցրել էր բջջային հեռախոսը. գողությունը բացահայտվեց 2 ժամ անց
ՏեսանյութերՀոկտեմբերի 3-ին, ժամը 21.30-ին, 68-ամյա մի կին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը Հյուսիսային պողոտայից մինչեւ Հանրապետության հրապարակն ընկած ճանապարհահատվածում իր ուսապարկից գողացել են բջջային հեռախոս:
Ոստիկանությունից հայտնում են, որ հաղորդումից երկու ժամ անց ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, Հանրապետության հրապարակից բերման են ենթարկել մայրաքաղաքի Դրոյի փողոցի բնակիչ 43-ամյա մի տղամարդու, որը տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը վերցվել է: Նախապատրաստվում են նյութեր:


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)