Հայաստանին լիմոնի պես քամելու են. քիչ ժամանակ ունենք. Նահապետյան (տեսանյութ) Իշխանությունները շարունակում են ժողովրդին «ծիրանի կուտ» տալ․Մեսրոպ Առաքելյան Ռուբեն Ռուբինյանը որոշում է ստորագրել. հաստատվել է ԱԺ շենքում գործող անվտանգության կանոնները Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշան՝ Հայաստանի բարեկամ Ֆրանսուա Ռոշեբլուանին Գողություն Կենտրոնական գերեզմանատանը․ գողացել են 350 հազար դրամ արժողությամբ խնկաման՝ մոմակալներով Դանակահարությունների ու հայհոյողներիմիջավայրում չի կարելի լավ կրթության մասին խոսել․ Խաչատրյան (տեսանյութ) Զախարովան Ուկրաինայի կողմից իրանական նավի վրա հարձակումը «ագրեսիայի ակտ» է անվանել ԶՈՒ ԳՇ պետն այցելել է զորամիավորում և հանդիպել զինծառայողներին՝ քննարկելով կարգապահության և ծառայության հարցերը (տեսանյութ) Թրամփն ավարտել է Զելենսկու և Նեթանյահուի հետ հանդիպումները Սպիտակ տանը Կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրերին․Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ) Ինֆանտինոն պատրաստում է ՖԻՖԱ-ի պատմության մեջ ամենախոշոր գործարքը Մարդ «կիսահղի» չի լինում. ողբա’մ ձեզ (տեսանյութ) 

«Իրավական ուղի» ՀԿ-ն դիմել է ԱԺ խմբակցություններին՝ խնդրելով ԱԺ էթիկայի հանձնաժողով ստեղծել՝ քննելու Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը

Քաղաքական

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր, փաստաբան Սիրանուշ Սահակյանը, փաստաբան Լուսինե Սահակյանը և «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, փաստաբան Էլինար Վարդանյանը նամակով դիմել են ՀՀ Ազգային ժողովում ներկայացված երեք խմբակցություններին՝ ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ հանդես գալու խնդրանքով։ Դիմումի հիմքն է հոկտեմբերի 2-ին պատգամավոր Ա.Քոչարյանի հնչեցրած՝ էթիկայի կանոններին հակասող արտահայտությունը։

Դիմումն ամբողջությամբ՝ ստորև․

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գրիգորի Քոչարյանը (013) 2019 թվականի հոկտեմբերի 2-ին 1in.am լրատվականին տված հարցազրույցում, անդրադառնալով ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի կողմից իր հասցեին հնչեցված քննադատությանը, հայտարարել է․ «Տիկինը ինչ-որ պահի հանդիսացել է մեր երկրի արդարադատության նախարարը։ Պետք է խոսի փաստերով, իսկ պայմանական կարող է տալ իր մայրիկի, իր անհայտ հայրիկի և մյուսների անունները․․․»։ (շեղատառը մերն է) (հղումը` https://youtu.be/qG_Mwk3KlbM (7:25-7:33)):
Այլ կերպ ասած՝ պարոն Ա․Քոչարյանը ոչ վերաբերելի համատեքստում փաստական (և ոչ թե գնահատողական) հրապարակային դատողություն է արել այն մասին, որ Արփինե Հովհաննիսյանի «հայրիկն անհայտ է»։

Հանրային լայն քննադատության ենթարկված այս պնդման հաջորդ օրը՝ հոկտեմբերի 3-ին, իր արտահայտության կապակցությամբ լրատվամիջոցներին պարզաբանումներ տալիս, Ա․Քոչարյանը հայտարարել է, որ չի պատրաստվում ներողություն խնդրել Արփինե Հովհաննիսյանից, ավելին՝ պատրաստակամություն է հայտնել, եթե Արփինե Հովհաննիսյանի հայրիկը ցանկանում է, հանդիպել նրան և տալ անհրաժեշտ պարզաբանումներ (հղումը` https://youtu.be/SPv8Gt3xEMI (2:58-3:11))։ Մինչդեռ եթե անգամ ենթադրենք, որ հոկտեմբերի 2-ին պարոն Քոչարյանը չգիտեր, որ Արփինե Հովհաննիսյանի հայրիկը վաղուց վախճանված է, ապա վստահաբար նա ուներ բոլոր ողջամիտ հնարավորությունները մինչև հոկտեմբերի 3-ի հրապարակային պարզաբանումները տեղեկանալու այդ մասին։

Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ պատգամավորը պարտավոր է պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները։ Համաձայն «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «Պատգամավորական էթիկայի կանոններն են`
․․․
2) հարգել հանրության բարոյական նորմերը.
․․․
6) իր գործունեությամբ նպաստել Ազգային ժողովի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը.
7) ամենուր և ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսևորել պատգամավորին վայել վարքագիծ.
8 ) հարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների ․․․ նկատմամբ ․․․:»

Ա․Քոչարյանի վերը ներկայացված պնդումները խախտում են նշված օրենքի 2-րդ մասի 2-րդ, 6-րդ, 7-րդ եւ 8-րդ կետերով նախատեսված պատգամավորական էթիկայի կանոնները՝ հարգելու հանրության բարոյական նորմերը, իր գործունեությամբ նպաստելու Ազգային ժողովի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը, ամենուր և ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսևորելու պատգամավորին վայել վարքագիծ, հարգալից վերաբերմունք ցուցաբերելու քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ՝ հետևյալ փաստարկների համակցությամբ․

1 ) Ա․Քոչարյանի արտահայտությունն անձնավորված էր և վերաբերում էր կոնկրետ անձի՝ Արփինե Հովհաննիսյանին։

2) Թեև Արփինե Հովհաննիսյանը, լինելով հանրային գործիչ, պետք է ունենա ողջամիտ ակնկալիք ենթարկվելու հրապարակային քննադատության, այդ քննադատությունը ունի սահմաններ և չպետք է կոպտորեն խախտի Սահմանադրությամբ ամրագրված իրավաչափ շահերի (մի կողմից՝ խոսքի ազատություն, մյուս կողմից՝ անձի արժանապատվություն, անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիություն) հավասարակշռությունը։ Ա․Քոչարյանի խոսքը կոպտորեն խախտում է այդ հավասարակշռությունը, քանի որ (ա) այն ոչ ուղղակիորեն և ոչ էլ անուղղակիորեն չի վերաբերել Արփինե Հովհաննիսյանի նախկին՝ որպես պաշտոնյա, կամ ներկա՝ որպես իրավապաշտպանական հասարակական կազմակերպության նախագահ, հանրային գործունեությանը, (բ) այն վերաբերել է մի տիրույթի, որը ակնհայտորեն անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության շրջանակում է, (գ) այն վերաբերել է մի հարցի, որը ակնհայտորեն դուրս է Արփինե Հովհաննիսյանի կամքի շրջանակներից, (դ) այն ուղղակիորեն վերաբերել է մի անձի՝ Արփինե Հովհաննիսյանի հայրիկին, որը հանրային անձ երբեք չի եղել, (ե) թեև Ա․Քոչարյանի արտահայտության համատեքստը հակադարձումն էր Արփինե Հովհաննիսյանի քննադատությանը, վերջինիս քննադատությունը որևէ կերպ չի ունեցել վերը ներկայացված «ա»-«դ» կետերում նկարագրված հատկանիշները, հետևաբար Ա․Քոչարյանի խոսքը եղել է իրեն ուղղված քննադատությանը ակնհայտ անհամարժեք արձագանք։

3) Ա․Քոչարյանը ոչ միայն պարզապես պատգամավոր է, այլև գլխավորում է կարևորագույն մշտական հանձնաժողով` ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը։

4) Ա․Քոչարյանը լիարժեք հնարավորություն ուներ ներողություն խնդրելով փորձելու հարթել իրավիճակը, սակայն դրա փոխարեն նշված արտահայտության հաջորդ օրը ըստ էության պարզաբանման է հրավիրում վաղուց հանգուցյալ անձի։

5) Ա․Քոչարյանի արտահայտությունը լայնորեն քննադատության է ենթարկվել բազմաթիվ հանրային գործիչների կողմից, ինչը հավելյալ հիմնավորում է այդ արտահայտության՝ հանրության բարոյական նորմերից դուրս լինելը։

Վերը ներկայացված հիմնավորումները հաշվի առնելով՝ խնդրում ենք օգտվել ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավունքից և Ձեր ղեկավարած խմբակցության անունից ԱԺ քննարկմանը ներկայացնել նշված հարցով էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու որոշման նախագիծ»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դաժան ծեծի է ենթարկվել 19 ամյա ժամկետային զինծառայողՀայաստանին լիմոնի պես քամելու են. քիչ ժամանակ ունենք. Նահապետյան (տեսանյութ)Մարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էԻշխանությունները շարունակում են ժողովրդին «ծիրանի կուտ» տալ․Մեսրոպ ԱռաքելյանՌուբեն Ռուբինյանը որոշում է ստորագրել. հաստատվել է ԱԺ շենքում գործող անվտանգության կանոնները Հարկային կարգապահության բարելավումն ու առաջիկա անելիքները՝ ՊԵԿ խորհրդի նիստի օրակարգումՖրանսիայի Պատվո լեգեոնի շքանշան՝ Հայաստանի բարեկամ Ֆրանսուա ՌոշեբլուանինՄովսես Հարությունյանն ազատվել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնիցԳողություն Կենտրոնական գերեզմանատանը․ գողացել են 350 հազար դրամ արժողությամբ խնկաման՝ մոմակալներովԴանակահարությունների ու հայհոյողներիմիջավայրում չի կարելի լավ կրթության մասին խոսել․ Խաչատրյան (տեսանյութ) Մոլդովան արտակարգ դրություն է հայտարարել ջրի պակասի պատճառովԶախարովան Ուկրաինայի կողմից իրանական նավի վրա հարձակումը «ագրեսիայի ակտ» է անվանել ԶՈՒ ԳՇ պետն այցելել է զորամիավորում և հանդիպել զինծառայողներին՝ քննարկելով կարգապահության և ծառայության հարցերը (տեսանյութ) Թրամփն ավարտել է Զելենսկու և Նեթանյահուի հետ հանդիպումները Սպիտակ տանը Հանրաքվեն կարող է որոշիչ լինել Հայաստանի արտաքին քաղաքական ընտրության հարցում․ Բենիամին Մաթևոսյան Ուգանդան հայտարարել է Էբոլայի համաճարակի ավարտի մասինԿոյուղաջրերը խառնվել են խմելու ջրերին․Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)Ինֆանտինոն պատրաստում է ՖԻՖԱ-ի պատմության մեջ ամենախոշոր գործարքը Վթար Երևանում․ օտարերկրացի տղամարդը մոպեդով բախվել է երկու ավտոմեքենայի․ վիրավոր կաՄարդ «կիսահղի» չի լինում. ողբա’մ ձեզ (տեսանյութ)Vogue․ 1950-ականների ոճի երկմաս լողազգեստները վերադարձել են նորաձևությունԴատարանը կինոթատրոնի պես բան է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի․ Մխիթար Հայրապետյան (տեսանյութ)Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների բողոքի քննության շրջանակում ելույթներն ավարտվել ենՔաղաքագետը մեկնաբանել է Ուկրաինայի հնարավոր ներգրավվածության մասին պնդումները Իրաքի ներքին գործընթացներումՔննարկվել է ՀԷՑ-ի բաժնետոմսերը հանրային գերակա շահ ճանաչելու նախագիծը․ Դավիթ Խուդաթյան (տեսանյութ) Ռոնալդուն նոր կարիերա է սկսում՝ այս անգամ որպես դերասան Քիմիկոսը զգուշացրել է՝ ինչու չի կարելի սննդի մնացորդները լցնել զուգարանակոնքի մեջՆեթանյահուն ժամանել է Սպիտակ տուն՝ Թրամփի հետ հանդիպման համարԱՄՆ Սենատը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցները Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցի մասինCNBC-ի հրապարակմամբ՝ SpaceX-ի բաժնետոմսերի արժեքը կտրուկ նվազել էԱննա Հակոբյանի հայտարարությունն ու դատախազության արագ արձաանքը.Պուտինի նախազգուշացումը Արևմուտքին (տեսանյութ)Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումըՀայաստանի հավաքականը առաջին մեդալը նվաճեց Բաքվում Շուկայի վերահսկողության ոլորտում Հայաստանը և Թաիլանդը նախանշում են համագործակցության նոր փուլՌոբերտո Մանչինին կրկին գլխավորում է Իտալիայի հավաքականըԹեհրանը պատրաստ է բանակցությունների, սակայն չի վստահում ԱՄՆ-ին. Չինաստանում Իրանի դեսպան 71 կգ քաշային Ջանես Նազարյանը Բաքվում կգոտեմարտի ոսկե մեդալի համարՊետդումայի պատգամավորը հայտարարել է Ռուսաստանում դեռահասների առցանց հավաքագրման մասինԻրանն ու ԱՄՆ-ն գաղտնի քննարկումներ են սկսել «Գոլդ» համարանիշներ՝ 250 000-ից - 8 մլն դրամ (տեսանյութ) Հարավային Կորեայի ամերիկյան ավիաբազայում սպիտակ ֆոսֆորի արտահոսք է տեղի ունեցել Ահազանգ․ Ծառերի սպանդ՝ Նոր Նորք վարչական շրջանումԿապանում ավտոմեքենան հայտնվել է Ողջի գետում․ վարորդը հոսպիտալացվել էԱնահիտ Մանասյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության հարցերՃամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը Կրեմլը մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի հարցով շարունակվող շփումները82 տարեկանում մահացել է քաղաքական գործիչ Գառնիկ ՄարգարյանըՀայաստանն իր ընտրությունը կատարել է 1991-ի սեպտեմբերի 21-ին եւ մեր պարտքն է հավատարիմ մնալ այդ ընտրությանը. Շարմազանով
Ամենադիտված