Ավտովթար՝ Սոթք գյուղի տարածքում․ կա զոհ
Արտակարգ Պատահար
Հոկտեմբերի 4-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 39-ամյա Աշոտ Մ.-ն Վարդենիս-Արցախի Հանրապետություն միջպետական ճանապարհի Սոթք գյուղի վարչական տարածքում Ford Transit մակնիշի 91 OD 900 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Սոթք գյուղի բնակիչ, 48-ամյա Գառնիկ Հ.-ին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ով Վարդենիսի հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները, ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արսեն Մկրտչյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն