Հայաստանի և Վրաստանի ավիացիոն իշխանությունների միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Քաղաքական
Հայաստանի և Վրաստանի ավիացիոն իշխանությունների միջև կնքվել է համագործակցության հուշագիր: Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը:
Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը և Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության Քաղաքացիական ավիացիայի գործակալության տնօրեն Լևան Կարանաձեն կնքել են համագործակցության հուշագիր:
Փաստաթուղթը ենթադրում է ավիացիոն իշխանությունների միջև Եվրամիության կանոնակարգերի ներդրում, ավիաչվերթների կառավարում և վերահսկողության տեսանկյունից համագործակցություն:
Ըստ հուշագրի, կողմերը հայտնում են փորձի փոխանակման պատրաստակամություն Եվրամիության հետ միասին օդային տարածքի մասին պայմանագրով հաշվի առնված ավիաչվերթների կազմակերպման կանոնակարգի ներդրման առնչությամբ:
Նախորդ տարվա առաջին 8 ամսվա տվյալներով, Վրաստանի և Հայաստանի միջև կանոնավոր և ոչ կանոնավոր չվերթներով փոխադրված ուղևորների քանակը 2017 թվականի 8 ամսվա համեմատ ավելացել էր 99.8%-ով (7 928 ուղևոր – 2017 թվականի 8 ամսում, 15 837 ուղևոր 2018 թվականի 8 ամսում), իսկ ընթացիկ տարվա 8 ամսվա տվյալներով, 2018 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ, երկու երկրների միջև ուղևորահոսքն ավելացել է 160.9%-ով (41 326 ուղևոր):
Համագործակցության հուշագիրն ստորագրվել է Մոնրեալում, ICAO-ի գլխամասային գրասենյակում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն